Պաղեստինի ԱԳ նախարարի կոչը.հետ կանչել դեսպաններին ԱՄՆ-ից
Reuters-ի փոխանցմամբ, Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ Մալիքին կոչ է արել արաբական պետություններին հետ կանչել իրենց դեսպաններին ԱՄՆ-ից ի նշան ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ բողոքի: «Ոչ մի վնաս չի լինի, եթե արաբական պետությունները հավաքականորեն իրենց դեսպաններին Վաշինգթոնից հետ կանչեն խորհրդակցությունների համար:Արաբական պետությունները բարձր մակարդակով անցկացված մյուս հանդիպումներին պայմանավորվել են, որ կկրճատեն կապերը ցանկացախ երկրի հետ, որը դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխի »,-նշել է նա։ Ալ Մալիքիի խոսքով՝ ԱՊԼ արտգործնախարարությունները պետք է կանչեն ամերիկյան դեսպաններին ու հիշեցնեն, որ արաբական պետությունները չեն ճանաչում ԱՄՆ դեսպանատան Երուսաղեմ տեղափոխումը։
