Ակցիայի մասնակիցները ժամանակ տվեցին Վճռաբեկ դատարանի նախագահին
Դիմելով Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի պետ Ա. Հարությունյանին՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության անդամները հայտարարեցին.«Կոնկրետ Սամվել Բաբայանի գործի մասով երկուշաբթի արձագանք ենք սպասում Վճռաբեկ դատարանից, որպեսզի հայտարարեն, թե ե՞րբ են վերցնում վարույթ: Եթե մտադիր են 3 ամսյա ժամկետում դա անել , այլ ոչ՝ հնարավորին սեղմ ժամկետում, բողոքի ակցիան շարունակվելու է: Նրանք պետք է հասկանան, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել»: «Այսօրվա ակցիան համարենք ավարտված ու սպասենք երկուշաբթի օրվան»,- շարունակեց կազմակերպիչներից մեկը:
