Արարատի մարզպետի անունը հայտնի է
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը նշանակվելու է Արարատի մարզպետ: Նախօրեին մենք տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության իր գործընկեր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանի առաջարկությամբ Արարատի մարզպետ կարող է նշանակել Ռազմիկ Թևոնյանին: Սակայն երեկ վարչապետը որոշել է իր կուսակցության վարչության անդամ, Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարին վստահել Արարատի մարզը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
