Պետությունը խաղալիք չի,որ խաղաս ու դեն նետես

Ով չգիտի, որ մեր կադրային ռեսուրսն այնքան աղքատ է, որ ցանկացած ոլորտում ու տիրույթում լավ մասնագետների, փորձառու աշխատողների պակաս ու դեֆիցիտ կա: Եթե որեւէ մեկը կասկածում է դրանում, ահավասիկ թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարությունը, մասնավորապես, որոշ նախարարներ, որոնք եթե հեռու չեն, ապա մոտ էլ չեն տվյալ ոլորտին: Զորօրինակ սփյուռքի նորանշանակ նախարար, 27 ամյա Մխիթար Հայրապետյանը: Նա մասնագիտությամբ արեւելագետ է, ավարտել է ԵՊՀ-ն։ Ունի մագիստրոսի կոչում։ Նորանշանակ նախարարը զբաղվել է զբոսաշրջությամբ՝ կազմակերպելով ուղեւորություններ դեպի Արեւմտյան Հայաստան։ 2015 թվականից իրականացնում է տարբեր կրթական ծրագրեր, որոնց մասին իր կենսագրականում ավելին չի մանրամասնում: Մասնագիտացած է նաեւ ոչ բռնի գործողությունների, խաղաղ անհնազանդության մեթոդաբանության մշակման, դրանց մատուցման հարցերում, որտեղից էլ սկսվում է շարժման հիմքը։ Սա երիտասարդ եւ համակրելի նախարարի ողջ կենսագրականն է, առընթեր իմանում ենք, որ հենց նա է Իմ Քայլը քայլարշավի գաղափարի հեղինակը, բայց մի՞թե միայն այդ փաստը բավարար է նրան հանձնել կարեւորագույն մի ոլորտ, որը Սփյուռքի նախարարությունն է՝ իր ուրույն ու առանձնահատուկ նշանակությամբ, նրբություններով ու ռազմավարությամբ: Նախարար, ով չունի փորձառություն, ծանոթ չէ համակարգին եւ չի դրսեւորվել համապատասխան , թեկուզ համանման ասպարեզներում: Անփորձությունն ու չիրազեկվածությունը նրա դեպքում դրսեւորվեց առաջին աշխատանքային օրը, երբ անչափ քաղաքակիրթ ու լուսավոր երիտասարդը թույլ տվեց առաջին, բայց խոշոր վրիպումը՝ բարձրաձայնելով հակասահմանադրական խնդրի մասին, որն ունի երկպալատ խորհրդարան անվանումը: Նորանշանակը ինքնավստահ հայտարարեց, որ օրակարգում է այն կյանքի կոչելու հարցը: Նախարարի անբռնազբոս հայտարարությունները գուցե մտահոգությունների առիթ չդառնային , քանի որ հույս կար, որ համակարգի արհեստավարժ ու փորձառու մասնագետները կծանոթացնեին հանգամանքների բերումով նախարարության աթոռին հասած նորաթուխին, սակայն հայտնի դարձավ, որ գերատեսչության վաստակաշատ մասնագետները հեռանում են մեկը մյուսի հետեւից, առաջինն աշխատակազմի ղեկավարն էր՝ արհեստավարժ ու իր գործի գիտակ Ֆիրդուս Զաքարյանը, նա իր հեռացումը բացատրում է կուսակցական պատկանելությամբ, ՀՀԿ խորհրդի անդամ է ու բարոյական չի համարում շարունակել աշխատանքը նոր թիմի հետ: Բայց նրան հետեւել են  նաեւ փոխնախարարները ու կան տեղեկություններ, որ հրաժարականներն այսքանով չեն ավարտվելու: Սա այն պարագայում, որ թե Նիկոլ Փաշինյանը, թե անձամբ նախարարը հրապարակային երաշխիք տվեցին, որ կադրային ջարդ չի լինելու: Եթե նույնիսկ այս մարդիկ ինքնակամ ազատման դիմումներ են գրում, ապա ոչ միայն այս պարագայում այլեւ առհասարակ ցանկացած երիտասարդ ու անփորձ նախարար՝ չափահաս կամ անչափահաս, պետք է իր պարտքը համարի թեկուզ համոզելով, թեկուզ խնդրելով ամեն գնով արհեստավարժ մասնագետներին պահի համակարգում: Եթե հանգամանքների բերումով հայտնվել եք այդ պաշտոնին, պետք է հասկանալ, որ մենք ռեսուրս չունենք, մենք չենք կարող այդքան անփույթ լինել մարդկանց նկատմամբ, որ որակյալ մասնագետին, հանրօգուտ աշխատանք կատարելու ունակ մարդուն գործուղենք գործազուրկների շարքերը: Չենք խոսում, որ երբ մարդը գնահատված չէ, նա ամեն վայրկյան պատրաստ է լքել իրեն չգնահատող երկիրը: Ի դեպ ,պետությունը խաղալիք չի,որ խաղաս ու դեն նետես: Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am