Գյումրիում հնչած կրակոցների արդյունքում երկու քաղաքացի է մահացել
Գյումրիում կրակոցներ են հնչել, երկու հոգի մահացել է: Միջադեպի վերաբերյալ ահազանգ ՀՀ ոստիկանությունը ստացել է այսօր՝ ժամը 17:45-ին: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը: Այս պահին իրավապահներ են աշխատում դեպքի վայրում: Մինչ այդ հրազենային վիրավորում ստացած քաղաքացիները տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Մահացածների ինքնությունը պարզվել է, նրանք են Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան Կ.-ն և Թելման Կ.-ն:
