Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ի կողմից իրականացվող սաբոտաժի լուրերի մասին
ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմություն է: Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ՀՀԿ-ն չի կարող իրեն թույլ տալ քինախնդիր լուծումների գնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:«Մայիսի 8-ից որևէ դեպք չի փաստագրվել, որ ՀՀԿ-աններից որևէ մեկը ուղղորդի քաղաքացիներին փակել ճանապարհները և այլն»,- ասաց նա: Այնուհետև առանձնացրեց երեք ռիսկային սցենար՝ անարխիան, չափից ավելի մեծ ավտորիտար ճանապարհով գնալու հնարավորությունը և Հայաստանի համար պոպուլիզմի այն աստիճանն է, որը կարող է էռոզիայի ենթարկել պետական մարմինների գործողությունները: «Դա տեսնում եմ հանրային, քաղաքական քննարկումների դիսկուրսում, անհանդուրժողականություն կա այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում գործող իշխանության կամ իրենց ղեկավարի կարծիքի հետ: Ես ուզում եմ, որ նոր իշխանություններն այս երեք ռիսկային սցենարներից հեռու մնան»,- ասաց նա:
