Վարչապետը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողները հարցրեցին՝ «սաբոտաժի» տարրեր չի տեսնո՞ւմ երեկ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարների գործողություններում, նշել է, որ ոչ մի նման բան չի տեսնում: Հարցին` նա նույնպես կո՞ղմ է, որ Տարոն Մարգարյանը հրաժարական պետք է տա, պատասխանեց. «Երեւանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ես իմ գնահատականները տվել եմ, Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով»: Նշենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարները հայտարարեցին, որ դադարեցնում են ցույցը, քանի որ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր գործողությունները:
