Սկանդալ «Пусть говорят» հաղորդման ժամանակ .կիզակետում Ջիգարխանյանի նախկին կինն է/տեսանյութ/
woman.ru կայքի փոխանցմամբ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, սկանդալ է բարձրացրել ռուսական «Թող խոսեն» («Пусть говорят») հեռուստաշոուի նկարահանման ժամանակ և հարձակվել ներկաներից մեկի վրա այն պահին, երբ ցուցադրվել են Ջիգարխանյանին պատկերող կադրեր, որոնցում նա վատ տեսք է ունեցել ու դժվարությամբ խոսել, Ցիմբալյուկն աղմուկ է բարձրացրել, որ իր նախկին ամուսնուն հասցրել են նման վիճակի։ Հյուրերից մեկը՝ դերասանուհի Տամարա Սյոմինան հայտարարել է, որ կատարվածի մեջ միակ մեղավորը հենց Ցիմբալյուկն է, ինչին ի պատասխան Ջիգարխանյանի նախկին կինը հարձակվել է 79-ամյա կնոջ վրա ու, ըստ ականատեսների, կարծես փորձել հարվածել նրան։ Արտիստուհուն շտապել է պաշտպանել Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի նախկին աշխատակցուհի Մարգարիտա Չերեսը, որը նույնպես արժանացել է Ցիմբալյուկի ագրեսիվ հակազդեցությանը։
