Իրենց թվում է, որ Փաշինյանը բան ու գործը թողած՝ պետք է նայի, թե Յոժն ինչ է թողարկել. Սերգեյ Դանիելյանը՝ իրեն քննադատողների մասին

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքական վերջին զարգացումների եւ Նիկոլ Փաշինյանին նմանակելու համար քննադատությունների արժանանալու մասին զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ: -Պարո՛ն Դանիելյան, վերջին շրջանում քննադատությունների բուռն ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ Դուք համացանցում տարածեցիք տեսանյութեր, որտեղ նմանակում էիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ հանգամանքը, եւ արդյոք այն հղի՞ է վտանգներով: -Սա այն բանի հետեւանքն է, որ մենք երբեւէ նորմալ ղեկավար չենք ունեցել, իսկ հիմա վերջապես ունենք մեկին, որը ժողովրդին հաճելի է, եւ այդ ժողովրդին թվում է, որ ղեկավարին իրենց ձեռքից խլելու են, ուստի փորձում են բոլոր մեթոդներով պաշտպանել նրան: Մեկնաբանություններից մեկում մի քաղաքացի գրել էր. «Այնքան եք անելու՝ Փաշինյանը էլ ուղիղ եթեր չմտնի»: Այսինքն՝ իրենց թվում է, որ այդ մարդը բան ու գործը թողած՝ օրինակ, Պուտինի հետ նստած, գրպանից հանելու է հեռախոսն ու նայի, թե Յոժն ինչ է թողարկել: Սա ծիծաղելի է: Նման մտածելակերպը տգիտության եւ անհեռատեսության արդյունք է, բնորոշ է ոչ դեմոկրատական հասարակություններին, որոնք ոչ մի այլ կարծիք, հումոր, կատակ չեն ընդունում: -Ի դեպ, նկատենք, որ Փաշինյանի մասին Ձեր հումորները շատ մեղմ են, եթե դրանք համեմատելու լինենք նախկին իշխանության ներկայացուցիչների մասին հումորների հետ: -Դե, վերջիններն արդեն հումոր չէին, այլ սատիրա: Ընդ որում՝ նրանց անձի շուրջ ստեղծված հոլովակներում կային խնդիրներ, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին հումորների հիմքում խնդիր չկա: Նույն կերպ կարելի է առանց հետին մտքի անեկդոտ պատմել: -Մի կարեւոր հանգամանք էլ՝ քննադատները ոչ թե դժգոհում են հումորի որակից, այլ պահանջում են Նիկոլ Փաշինյանի անձին առհասարակ չանդրադառնալ: -Լինում է չէ՞, որ կինը, որը երկար տարիներ երեխա չի ունենում, մեկ էլ 50-ում հանկարծ հղիանում է, ծնում է երեխա, նրան սկսում է պաշտել ու փչացնել: Մեր հասարակությունը նման է այդ կնոջը: Պարզապես Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ նրանց տանի դեպի անձի պաշտամունք: Մարդիկ կհանգստանան, երբ հասկանան, որ ոչ ոք իրենցից Նիկոլ Փաշինյանին չի գողանալու, երբ ամեն բան կըկնի իր տեղը, եւ կառավարությունը կսկսի սովորական հունով աշխատել: Ես այս երեւույթներին փիլիսոփայորեն եմ նայում: Ամեն ինչ նորմալ է: -Առաջիկայում էլի հոլովակներ կնկարե՞ք, թե՞ տեղի կտաք քննադատների հորդորներին: -Իհարկե, կնկարեմ: Ես կարձագանքեմ ինչ-ինչ դրվագների, խնդիրների, որովհետեւ ունեմ իմ լսարանը: Լավ չի, որ իմ լսարանը փոքր է: Բանն այն է, որ դրա անդամ են հիմնականում ինտելեկտուալները: Լավ չի, բայց փաստ է: Շատերն ասում են, որ դա միայն հայերիս խնդիրն է, բայց այդպես չէ: Ժողովրդի զգալի մասը իմպուլսիվ զանգված է, որը մի քայլ անում է, նոր է մտածում: Իսկ խոհեմ մարդիկ փոքր թիվ են կազմում: Ամեն դեպքում, այնպես չէ, որ ես պատրաստ չէի քննադատությունների: Ես սովոր եմ, որ ինձ չեն սիրում: -Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ կարծիք ունեք կառավարության նոր կազմի մասին: -Ես ոչ ոքի չեմ ճանաչում, բայց առիթից օգտվելով՝ ուզում եմ ողջունել կառավարության նոր անդամներին, ուզում եմ ասել, որ միշտ կլինեմ իրենց կողքին, եթե կոնկրետ իմ աջակցության կարիքն ունենան: Որպես քաղաքացի՝ ամեն բան կանեմ, որ լավ լինի: Ուրախ եմ, որ կառավարության կազմում ընդգրկված են երիտասարդներ, եւ մեծ սպասելիքներ ունեմ նրանցից: -Եվ վերջում՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից ի՞նչ տպավորություններ ունեք: -Վերջապես մենք ունենք պետության ներկայացուցիչ, որի համար չենք ամաչում: Իսկ նրանք, ովքեր քննադատում են նրան եւ ասում են, թե, օրինակ, վատ է ռուսերեն խոսում, ասեմ, որ իրենք բացի ռուսերենից ուրիշ բան չգիտեն: Ի դեպ, որպես ռուսական կրթություն ստացած մեկը՝ կարող եմ ասել, որ նա իր խոսքում գրեթե ոչ մի սխալ թույլ չի տվել, պարզապես ունի ակցենտ, իսկ դա նորմալ է: Դրանք ճղճիմ խոսակցություններ են: Լեզվի հարցը միայն կարող է բարի հումորի թեմա լինել, բայց լուրջ քննարկելու բան չէ: Վերադառնալով հանդիպմանը՝ ասեմ՝ ինձ դուր եկավ այն, որ նա վիզ չծռեց Մեծ եղբոր առաջ: Դա խոսակցություն էր երկու պետությունների ղեկավարների միջեւ. ի՞նչ անենք, որ մի պետությունը մեծ է, մյուսը՝ փոքր: Ինձ դուր եկավ, որ Փաշինյանն ասաց՝ կան հարցեր, որոնք քննարկելի չեն, բայց կան հարցեր, որոնք մենք դեռ կքննարկենք: Դա նուրբ եւ դիպլոմատիկ խոսք էր: Իսկ նախկին կառավարության դեպքում մենք ոչինչ չէինք անում, անում էինք այն, ինչ մեզ ասվում էր: Ամբողջական հոդվածը ՝armlur.am-ում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am