Վարչապետն առաջարկում է դադարեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությաքն այսօրվա նիստում ասել է, որ նպատակահարմար է գտնում ժամանակավորապես դադարեցնել արագաչափ ու տեսանկարահանող տեսախցիկների գործունեությունը: Նա առաջարկել է նոր մեխանիզմներ մշակել, քանի որ մարդկանց տուգանքները արդեն բավական մեծ չափերի են հասնում ու դժվարություն է առաջացնում դրանց վճարումը: Ըստ վարչապետի, առնվազն պետք է դադարեցնել հոծ գիծը հատելու համար վարորդներին տուգանելու պրակտիկան:
