Անահիտ Հայթայանը ազատման դիմում գրեց
«Հարգելի՛ գործընկերներ, ես այսօր աշխատանքից ազատման դիմում գրեցի։ Բոլոր լրագրողներին, ինչպես նաեւ նախարարության աշխատակիցներին շնորհակալություն եմ հայտնում շուրջ վեց տարի համատեղ հետաքրքիր աշխատանքի համար», - գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար ԱՆԱՀԻՏ ՀԱՅԹԱՅԱՆԸ եւ հավելել. «Բոլորին մաղթում եմ առողջություն եւ հաջողություններ...»:
