Հետողորմեա՞

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությունը դեռեւս ավարտված չենք կարող համարել, ամենայն հավանականությամբ մոտ ապագայում այն ընթացքի մեջ կմտնի նոր թափով, իսկ դրա նախադրյալներն այսօր արդեն երեւում են: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ են մի քանի օր ակցիաներ կազմակերպվում, իսկ ԱԺ պետաիրավական նիստում Էդմոն Մարուքյանն էր մենամարտի դուրս եկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ, որը հանձնաժողովին էր ներկայացնում տարվա կտրվածքով կատարված աշխատանքների հաշվետվությունը: Իրեն ընձեռված հնարավորությունն օգտագործելով՝ Մարուքյանը քիչ էր մնում Արթուր Դավթյանին մի մուշտի տար ու հեռացներ իր պաշտոնից, նա գրոհեց դատախազի վրա, սկսեց թվարկել բոլոր եղած ու չեղած հանցագործությունները` «Զիբիլիքս»-ի հայտնի գործից մինչև Հաց բերողի մահն ու Մարտի մեկը, լիրիկական զեղումների մեջ հայտնվեց շարժման օրերին իր գործընկեր պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին ձերբակալելու մասին խոսելիս, Մարությանն ամեն ինչ անում էր, որպեսզի կարողանար փաստերով ապացուցել, որ դատախազը ծառայել է քաղաքական իշխանություններին, որ նա միջնորդություն է ներկայացրել Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու, սակայն գործընթացը գլուխ չի եկել, քանի որ Կարեն Կարապետյանն է միջնորդել եւ պատգամավորներն ազատ են արձակվել: Ի վերջո Մարուքյանը չդիմացավ եւ Դավթյանին ասաց, «Այո, ես մեղադրում եմ ձեզ»: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ լուր տարածվեց այն մասին, որ Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլխավոր դատախազ: Մարուքյանն անձամբ հերքեց լուրը, իսկ այսօր ոչ այնքան հստակ, որքան լուրը տարածվելու օրը: Իհարկե, նա հայտարարեց, թե նման հավակնություններ չունի, սակայն հարցին՝ պատրաստվում են անվստահության նախագիծ ներկայացնել Արթուր Դավթյանի դեմ, նա պատասխանեց, որ գլխավոր դատախազի պաշտոնանկության, ինչպես նաև ընտրովի այլ պաշտոններ զբաղեցնողների հարցը «Ելքը» չի քննարկել: Հասկանալի է,որ չի քննարկել, բայց կարող է քննարկել ու հաստատել: Եւ սրանով էր պայմանավորված գուցե Մարուքյանի աննախադեպ ակտիվությունը: Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո դատախազին անվստահություն հայտնելու նոր մեխանիզմ գոյություն ունի, ցանկացած պատգամավոր կարող է նման նախագիծ ներկայացնել, բայց որպեսզի նախագիծը հավանության արժանանա, հարկավոր է խորհրդարանի 3/5-ի ձայները, այսինքն առնվազն 63 պատգամավոր պետք է կողմ քվեարկի այդ նախագծին: Հարկ է նշել, որ ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ-ում հայտարարեց, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի: Որ լինելով անկախ մարմին, նա կարող է շարունակել իր գործունեությունը` անկախ քաղաքական իրավիճակից և ուժերի դասավորությունից: Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչ ակնկալիքներով են Գլխավոր դատախազի հրաժարականի հարց բերում օրակարգ, երբ այդ նույն դատախազին ԱԺ-ն ի դեմս ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի կողմ քվեարկել ու վստահության քվե տվել: Արթուր Դավթյանը իր օգտին 97 կողմ եւ 3 դեմ ձայներ է ստացել: Իհարկե, կհնչեն արդարացումներ, որ նա ընտրվել է նախորդ ԱԺ-ի կողմից եւ հիմա բոլորովին այլ մարդիկ են նստած խորհրդարանում, սակայն կա հարցի բարոյական կողմը, ով չգիտի , որ նման առանցքային հարցերում նախկինում ԲՀԿ-ն, հիմա Ծառուկյան դաշինքում առաջնորդվել են Ծառուկյանի թելադրանքով, ինչ նա հրահանգել է, կուսակցությունն այդպես էլ քվեարկել է, ՀՅԴ-ից մի քանի պատգամավոր եւս նախորդ խորհրդարանից տեղափոխվել են ներկայիս կաբինետ, այնպես որ Դավթյանի դեմ քվեարկելուց առաջ այս ուժերը նախ պետք է բացատրություններ տան, թե ինչու են անվերապահ վստահություն տվել եւ ինչու մինչ հեղափոխությունը որեւէ մեկը որեւէ կերպ չի անդրադարձել դատախազի քաղաքական իշխանությունից կախվածության հարցին: Անի Սահակյան

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am