«Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակ ունի». Արա Պապյան (video)
Ըստ վերլուծաբան Արա Պապյանի՝ առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն չի գնա, որպես Հանրապետական կուսակցություն.«Կարծում եմ ՀՀԿ-ն կպառակտվի, կստեղծվեն նոր կուսակություններ, կամ էլ հանրապետակնների մի մասը կանցնի գործող կուսակցությունների կազմ և այդպես կգնան ԱԺ ընտրություններին»: Խոսելով Դաշնակցության ամեն անգամ խորհրդարանում հայտնվելուց, վերլուծաբանը նշեց. «Իշխանությունը միշտ շահագրգռված է եղել, որպեսզի դաշնակցությունն անցնի խորհրդարան, որովհետև Սերժ Սարգսյանի համար սփյուռքի հետ կապն ապահովում էր նաև Դաշնակցությունը: Արտահերթ ընտրություններին, եթե կհավաքեն 5 տոկոս ձայն, կանցնեն, եթե ոչ, ուրեմն չեն անցնի»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
