Օսիպյանի աքիլեսյան գարշապարը

Աչքներիս առաջ պատմության գիրկն է անցնում տասնամյակներ շարունակ ամենապրոֆեսիոնալ ցույց ցրողի տիտղոսակիր Վալերի Օսիպյանը եւ մեր առջեւ հառնում է թավշյա հեղափոխության օրերին սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտի մաս դարձած բոլորովին ուրիշ Օսիպյան, որն այլեւս Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոր Հայաստանի նոր ոստիկանապետն է: 1990-ականներից ոստիկանական համակարգում Վալերի Օսիպյանի բռնարարքների ու նրա հրահանգը կատարող ոստիկանական հրոսակախմբերի մասին հատորյակներ կարելի է գրել, բայց , ահա, ոստիկանապետ նշանակվելուն պես պարոն Օսիպյանը անցել է ինքնամաքրման գործի, նա դարձել է լրատվականներ աստղը եւ ամենուր արդարանում է, որ անցյալում ինքը ստիպված է եղել նման գործունեության հարցում: Ավելին, մեր Օսիպյանը դեռ 2009 թվականից նախանձել է Հոլանդիայի իր կոլեգաներին, Ամերիկայի Ձայն-ի հետ նա անկեղծացել է, որ ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի կարգավիճակում ինքն այդ տարի աշխատանքային այց է կատարել Հոլանդիա ու վերադարձել նախանձը սրտում, որ մի օր Հայաստանում էլ հասարակության 97 տոկոսը կվստահի ոստիկանությանը: Ցուցարար կանանց անգութորեն բռնության ենթարկած Օսիպյանը հիմա մեկ երազանք ունի՝ ոստիկանության ներքին օղակներում իրականություն դարձնել նոր ոստիկանության իր իդեան եւ որ թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների եւ ոստիկանության միջեւ գցված փշալարերը ժանգոտեն պահեստներում, որ այլեւս Հայաստանում դրանց կարիքը չզգացվի: «Մենք անելու ենք ամեն ինչ՝ արատավոր երևույթները ոչնչացնելու համար», - «Ազատության» հետ զրույցում էլ խոստացել է նա :«Ես արդեն հանդիպել են ոստիկանության մի քանի կարևոր ստորաբաժանումների հետ, հենց այն ստորաբաժանումների, որ մեր հասարակության մեջ կարծիք կա ձևավորված, որ հենց այդտեղ է կոռուպցիան թաքնված՝ ճանապարհային ոստիկանություն, արտաքին ծառայություն, և ուղղակի վստահ եմ, որ իմ գործընկերները ըմբռնումով մոտեցան, մենք գծեցինք կարմիր գիծ։ Ես փաստ չունեմ, չեմ տեսել, բայց և չեմ էլ բացառում, որ եղել են նման դրսևորումներ, բայց մենք նոր էջից ենք էս ամենը սկսում, ովքեր հասկացան՝ փառք ու պատիվ իրենց, ովքեր չէ՝ ցավում եմ, բայց պատժվելու են օրենքով, ուղղակի պատժվելու են»: Համացանցում այսօր օգտատերերից ոմանք նկատել էին ՃՈ աշխատակիցների վարքի փոփոխություն, որոնք թեթեւ խախտումներ թույլ տված վարորդներին քաղաքակիրթ զգուշացրել են, որ կրկնվելու դեպքում ստիպված են լինելու տուգանել: Միանգամայն չի բացառվում, որ Վալերի Օսիպյանը ստեղծի իր երազանքների, <<նախանձելի>> ոստիկանություն, որովհետեւ ինչպես ինքն է գրեթե բաց տեքստով ակնարկում, անցյալում ընդամենը եղել է հրաման կատարող, բայց ոչ հրամայող: Սակայն ինչպես շատերը, նա էլ ունի աքիլեսյան գարշապար, որը գուցե նոր Հայաստանում էլ մնա նույնքան խոցելի, որքան անցյալում էր: Վալերի Օսիպյանը մինչ օրս հրաշալի կարողացել է մաքրվել բոլոր մեղքերից, բացի եղբորորդու հետ կապված հայտնի պատմությունից: Հիշեցնենք՝ 2014 թվականի հունիսի 1-ին դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը զրկվել է փայծաղից ու հայտնվել վերակենդանացման բաժանմունքում` եղբոր պատիվը պաշտպանելու համար: Այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Վանուշ Ալեքսանյանին վիճաբանության ժամանակ դանակահարողը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին էր, որը մի քանի ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո ներկայացավ ու նախնական կալանքի որոշոիմ կայացրեցին: Տղային 3-8 տարի ազատազրկում էր սպասվում, բայց կալանքի որոշումը փոխվեց եւ մեղադրյալի աթոռին հայտնվեց մեկ ուրիշը:Անդրադառնալով իր եղբորորդու հետ կապված դեպքին՝ Օսիպյանն այսօր էլ վստահեցնում է. «Այդ կռիվը, ծեծկռտուքն իր պատճառով է եղել, բայց դանակահարության մասով, վստահեցնում եմ Ձեզ, ինքը չկա, և դա քննության ընթացքում պարզվել է, պարզվել է, որ ինքը չի»։Օսիպյանը միևնույն ժամանակ զարմանում է՝ պարտավոր չէ իր եղբորորդու համար ինքը պատասխանատվություն կրել։ Մենք հիշում ենք, որ այդ օրերին Օսիպյանը սկզբում սուխոյ ատկազ էր կանգնում՝ ասելով, որ եղբորորդին նման պատմության մեջ չի ընկել, բայց հետո մեղքն ընդունեց մասնակի: Մի խոսքով՝ բոլորին էլ պարզ է, որ Օսիպյանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է հանուն հարազատի, ասել է թե, իր ձեռքով, առանց պարտադրանքի քար է դրել այն անվստահության ու անպատժելիության մթնոլորտին, որը ձեւավորել է համակարգը: Նոր Հայաստանում անձնական օրինակով կծառայի՞ ենթականերին՝ վերացնելով այդ հովանավորչությունը, մենք կտեսնենք ապագայում: Անի Սահակյան

դիտվել է 420 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am