Մեղայական, սթափ,անտեղյակ՝ ով , ինչ քայլով

Նոր Կառավարության նորանշանակ նախարարները ոչ միայն երիտասարդ են ու անփորձ, այլեւ ոմանք բացարձակ անտեղյակ ոլորտից ու քաղաքականությունից:Աշխատանքային առաջին օրվա, աշխատակազմերի հետ ծանոթության ընթացքում երիտասարդ նախարարները նորանոր հորիզոններ բացեցին մեր առջեւ, որոնք ավելի տեսանելի են դարձնում Փաշինյանի ձեւավորած կառավարության ապագան: Եւ այսպես, կառավարության ամենաերիտասարդը, որը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է քաղաքավարության, ջենթլմենական հարցերում անկրկնելի թեկնածու է, նրա խիստ հարգալից տոնից տպավորված էին նաեւ լրագրողները, հումորի զգացումն էլ լրիվ տեղը, նորանշանակ նախարարը պարբերաբար ժպտալու առաջարկ է արել լարված աշխատակազմին:Քիչ էր մնում, թե նա ցրեր իր հասցեին նախորդ օրերի քննադատությունները, բայց իրեն երկու ոտքով է թակարդը գցել: Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։ Այնինչ Հայաստանի Սահմանադրության իրողության դեպքում այս իդեան անթույլատրելի է, որովհետեւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է ունենա պարտադիր ՀՀ քաղաքացիություն եւ չորս տարվա մշտական բնակություն: Մյուս կողմից՝ նախարարը գուցե ցանկանում է փոխել Սահմանադրությունը, կամ գաղտնազերծել է իր թիմի մտադրությունը, ի վերջո, այդ գաղափարի մեջ արդարության հատիկ կա, Սփյուռքը միայն <<կթու>> կենդանի չէ, որը պիտի ամեն ինչ, տա, բայց զրկված լինի Հայաստանի ներքին կյանքին ու որոշումնեին մասնակցությունից: Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը, որը նույնիսկ անհայտ անձնավորություն է մշակութային շրջանակներում, ինչպես դուխով ներկայացել էր հանրությանը, մշակույթի ու իր կապի մասին ասելով, որ ինքն է մշակույթը, այնպես դուխով էլ սկսեց աշխատանքային առաջին օրը: Թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին՝ շատերը իրենց զարմանք են հայտնում նրա նշանակման կապակցությամբ, Լիլիթ Մակունցն ասաց. «Հասկանալի էր, որ անակնկալ էր, ինչպես նորանշանակ կառավարությունում շատերի նշանակումը։ Շատերի համար անակնկալ էր նաև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մարտի 31-ից հետո, որը ենթադրում էր նաև տրամաբանական շարունակություն նաև կառավարական ապարատում»: Նիկոլ Փաշինյանի անհաջող կադրերից երրորդը՝ առողջապահության նախարարը օրը սկսեց մեղայականով: «Առողջապահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել: Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ամբողջ արսենալը: Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը: Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը»,- ասվում է նախարարի տարածած հաղորդագրության մեջ: Իսկ նրան դատափետում են նախկինում արված գրառումների եւ չարաբաստիկ գարդասիլի ու այլ պատվաստումների անխնա պրոպագանդման համար, աթեիստ նախարարւ մի առիթով չարախնդացել էր եւ երկու ամյա երեխայի մահվան դեպքի կապակցությամբ գրել, թե Աստված պատժում այդ ընտանիքին: Բնականաբար այս ներողությունը գրոշ չարժե, որովհետեւ Թորոսյանի հայացքներն ու դավանանքը արժեհամակարգային մտածողություն են, ասել է թե առողջապահությունը պահ է տրվել անառողջ երեւակայությամբ մեկին: Ողջունելի ուղերձով հանդես եկավ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը՝ կոչ անելով գյուղերում իրենց շարժման ու թիմի անունից ակցիաներ չնախաձեռնել ու գյուղապետերի հրաժարականներ չպահանջել: Այսինքն, հեղափոխականները կարծես թե հասկացել են, որ ոչ մի տեղ չտանող պրոցես է, որը պետությունը դուրս է գցում իրավական ճանապարհից: Անի Սահակյան

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am