Մեծ տարբերություն չենք տեսնում՝ մեր նախկին գործընկերները ժողովրդին ծառայեն «Ալյանս»-ի, թե ԲՀԿ-ի շարքերում

«Ալյանս» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. ««Ալյանս» կուսակցության ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հայտնում ենք, որ «Ալյանս»-ի վարչությունը այս պահին ակտիվորեն իրականացնում է տարածքային կառույցների և կուսակցության մյուս մարմինների խոշորացման գործընթաց: Կուսակցությանն անդամագրվում են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում հանրությանը չափազանց հայտնի մարդիկ, որոնց անունները շուտով կհրապարակվեն «Ալյանս»-ի արտահերթ համագումարին: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ մենք ողջունում ենք մեր Գյումրու գործընկերների և վարչության մի քանի նախկին անդամների որոշումը ԲՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ: «Ալյանս»-ն ամբողջությամբ «Ծառուկյան» դաշինքի մաս է, իրականացնում է դաշինքի քաղաքական կուրսն, իսկ «Ալյանս»-ի ներկայացուցիչ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ծառուկյան» խմբակցության անդամ է և շարունակում է իր մշտական գործունեությունը բացառապես ժողովրդական շահի շրջանակներում: Հետևաբար, մենք, որպես ԲՀԿ-ի հետ դաշինք կազմած կուսակցություն, մեծ տարբերություն չենք տեսնում նրանում, թե մեր նախկին գործընկերները ժողովրդին ծառայեն «Ալյանս»-ի, թե «Ալյանս»-ի դաշնակից ԲՀԿ-ի շարքերում: Իսկ մեր ներկայացուցիչ պատգամավոր Ուրիխանյանը «Ալյանս»-ի վարչության անդամ է, ու որևէ այլ թեմա այդ հարցում գոյություն չունի ու չի էլ կարող լինել մինչև հաջորդ ընտրություններ, որոնց մասնակցության ձևաչափը կորոշվի առաջին հերթին «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ քննարկման արդյունքում»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am