Նաիրիտցիները սպասում են վարչապետի արձագանքին

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հանդիպել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ և ներկայացրել իրենց հուզող հարցերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, ով ևս երկու աշխատակիցների հետ ներկա էր եղել հանդիպմանը, իրենք ներկայացրել են 116 անձի խնդիրը, որոնց աշխատանքային պայմանագիրը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին լրացել է և նրանք մնացել են «օդի մեջ»: «Արդեն 5-րդ ամիսն է, որ այդ մարդկանց ստատուսի հարցը որոշված չէ: Մենք ասացինք, որ հարցը պետք է լուծվի, աշխատավարձի վճարման մեթոդները գտնվի: Խնդրել ենք, որ այդ մարդկանց չթողնեն սնանկության կառավարիչի վրա, որովհետև դա ավտոմատ կնշանակի, որ սնանկության կառավարիչի ֆինանսական բեռը բարձրանալու է, և այն սարքերը, նյութերը, որ հույս ունենք Նաիրիտի վերագործարկման ժամանակ օգտագործել, կառավարիչը ստիպված կլինի վաճառելու, օտարելու՝ պատճառաբանելով աշխատողների աշխատավարձը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրաչ Թադևոսյանը: Նաիրիտցու խոսքով՝ այդ խնդրից խուսափելու համար իրենք առաջարկել են պարտավորությունները թողնել ԱԻՆ-ի վրա, քանի որ գումարը մեծ չէ՝ ամսական 8 միլիոն դրամ: Նրանք վերահաստատել են, որ ակնկալում են «Նաիրիտի» վերագործարկումը: «Մեզ հարցրեցին, թե մյուս խումբը, որ հանդիպել է ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանին, մեզանից առանձի՞ն է գործում, թե՞ ոչ: Ես հստակ նշել եմ, որ առանձին չենք, նույն գործարանի ներկայացուցիչներն ենք: Մենք դե ֆատկո գործարանի աշխատող ենք, իսկ նրանք արդեն 3 տարի ազատված են, բայց բոլորս միասին պայքարել ենք այս ամբողջ ընթացքում»,-հավելեց Հրաչ Թադևոսյանը:Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ խնդրի մասին կզեկուցեն Նիկոլ Փաշինյանին: Հրաչ Թադևոսյանը ավելացրեց, որ կսպասեն նրա արձագանքին, իսկ մինչ այդ կվերսկսեն իրենց բողոքի ակցիաները կառավարության շենքի դիմաց ամեն նիստի օր:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Փենսիլվանիայում վտանգավnր նյութերով մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ազատություն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am