Փարիզում life.ru-ի հիմնադիր Արամ Գաբրելյանովի անշարժ գույքը. տեսանյութ
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին հաջողվել է արտասահմանում գտնել life.ru լրատվամիջոցի հիմնադիր Արամ Գաբրելյանովի անշարժ գույքը: Նրա խոսքով՝ 2009 թվականին Արամ Գաբրելյանովի և նրա որդի Աշոտի՝ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը 1,9 միլիոն եվրոյով բնակարան է գնել Փարիզի արվարձանում: 2017 թվականին Գաբրելյանովները վերաձևակերպել են բնակարանն իրենց անունով՝ դրա համար վճարելով ևս 300 հազար եվրո:
