«Իմ քաղաքապետը Տարոնն է». ակցիա
Երեւանի քաղաքապետարանի շենքում, որտեղ բազմաթիվ ցուցարարներ կան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով, հայտնվել են շուրջ մեկ տասնյակ մարդիկ, որոնք պաշտպանում են Տարոն Մարգարյանին և հայտարարում, որ նա իրենց քաղաքապետն է: Նրանց ձեռքին «Իմ քաղաքապետը Տարոն է» մակագրությամբ եւ Տարոն Մարգարյանի նկարով գունավոր նկարներ են: Նրանք փակել են քաղաքապետարանի մուտքը եւ քաղաքապետին աջակցող հայտարարություններ են անում:
