Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. կաթի գնի նվազման հետևանքով գյուղացիները կանգնել են փաստի առաջ

Այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները հավաքվել էին գյուղի կենտրոնում` իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու այն խնդրի վերաբերյալ, որ այսօրվանից կաթը պետք է հանձնեն 20-30 դրամ ցածր գնով՝ մոտ 130 դրամով: Կաթի մթերման գները բավականին նվազել են, ինչի հետևանքով անասնատերերը լուրջ վնասներ են կրում: Բացի Նոր Կեսարիա գյուղից, նման խնդրի առաջ կագնած են նաև մարզի այլ գյուղեր: Կաթ մթերող «Մարիաննա» ընկերությունը հանկարծակի որոշել է կտրուկ իջեցնել մթերման գինը, որի հետ կապված՝ գյուղացիներին ոչ մի արդարացում չի ներկայացրել: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «Մեր եկամուտի միակ աղբյուրն այդ կաթն է, դրա համար ստիպված պահում ենք մի քանի անասուն: Հիմա վնասով ենք աշխատում, ուղղակի անտանելի վիճակ է: Հիմնականում աշխատում ենք «Մարիաննա» ընկերության հետ: Բայց վերջին շրջանում այդ ընկերությունը շատ է գնային փոփոխություններ անում: Ասում են` սրանք են գները: Գիտեն, որ այլընտրանք չկա, ստիպված պետք է վաճառենք իրենց առաջարկած գնով: Միանձնյա որոշում են, մոնոպոլ դիրքում են ու խեղդում են մեզ: Շատ թանկ է մեզ վրա նստում այդ կաթը, քանի որ մենք անգամ խոտն առնում ենք, որ անասունները սնվեն: Շատ բարդ է, կողքից չգիտեն, թե ինչ մեծ չարչարանքով է այս ամենն արվում: Գներն օրեցօր իջնում են, նյութերի գներն էլ, որոնք մենք առնում ենք, բարձրացել են: Էլեկտրաէներգիայի, գազի, հոսանքի գները բարձրացել է, տեղափոխման գինը բարձրացել է: Խանութներում 1 լիտր ջուրը վաճառվում է 150 դրամով, իսկ 1 լիտրը կաթը մենք վաճառում ենք 130 դրամով, ինչպե՞ս կարելի է: 1 լիտր կաթից ստացվում է 3 հատ թան, իսկ յուրաքանչյուր թանը վաճառվում է 150-200 դրամով, երբ մենք այդ 1 լիտր կաթը վաճառել ենք 130 դրամով: Մեր հաշվին իրենք գերշահույթ են ստանում: Դրսից կաթի փոշի են ներկրում, կաթ պատրաստում ու բնական կաթի անունից վաճառում»: Գյուղացիները պնդում են, որ գյուղում աշխատանք չկա, եկամտի այլ աղբյուր գրեթե չկա, և իրենք ստիպված են թեկուզ վնասով, բայց կաթ հանձնել` իրենց առաջարկվող գնով: Վերջում գյուղացիները ասացին, որ խնդրանքով դիմում են կառավարությանը,, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ հույս ունեն, որ նա իրենց այս դժվարին իրավիճակում միայնակ չի թողնի և իր հանձարարականով կառավարության համապատասխան պաշտոնյաները կարճ ժամանակում խնդիրը կլուծեն։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ազատություն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am