Հայտնի է դարձել Առաքել Մովսիսյանի հրահանգով ճանապարհ փակողների ինքնությունը

«Իմ քայլը» նախաձեռնության կողմից ապրիլի 13-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների մասնակիցների իրավունքները սահմանափակելու փորձեր արվել են ոչ միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների կողմից, այլ նաև մեկ այլ ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի, այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը: «Ապրիլի 21-ին Արմավիրի մարզից դեպի Երևան եկող ճանապարհը փակել և «Իմ քայլը» նախաձեռնության հավաքների մասնակցողների համար խոչընդոտներ է ստեղծել Առաքել Մովսիսյանն իր թիմով: Նախկին պատգամավորի հորդորներով Փարաքար համայնքի վարչական տարածքում՝ Ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց, նրա համակիրները մեքենաներով փակել էին Երևան-Էջմիածին ճանապարհը: Տեղում աշխատող լրագրողների հարցերին ի պատասխան Առաքել Մովսիսյանն ասել էր, որ ճանապարհը փակել են, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանքի գնալ: Մեզ հաջողվել է պարզել Առաքել Մովսիսյանի աջակիցներից մի քանիսի ինքնությունը, ովքեր մասնակցել են խաղաղ երթի մասնակիցների տեղաշարժը խոչընդոտելու գործողությանը: Նրանք են՝ Վարդան Հայրապետյանը Արմավիրի մարզի Մերձավան գյուղից, ով hայտնի է նաև «Ծուռ» մականունով, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Գոռ Միրզոյանի եղբայր Մարատ Միրզոյանը, ինչպես նաև նույն համայնքի բնակիչներ Գագիկ Հովսեփյանը և Էդմոն Հարությունյանը: Նշենք, որ հավաքի մասնակիցների տեղաշարժը խոչընդոտելու ողջ գործընթացը տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ներկայությամբ, իսկ Առաքել Մովսիսյանի կողմնակիցների գործողությունները զուգորդվել են սեռական բնույթի հայհոյանքների օգտագործմամբ, որոնք լսվում են տեսանյութում»:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար Ազատություն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am