Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։ Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։
