Ո՞վ է հաց բերողի մահվան պատասխանատուն. Էդմոն Մարուքյանը` ՀՀ գլխավոր դատախազին (video)

ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղեց մի քանի հարցեր, մասնավորապես ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման վերաբերյալ, Հաց բերող-ի մահվան և «Զիբիլիքսի» վերաբերյալ: Հարցին՝ ի՞նչ հիմքով են ձերբակալվել պատգամավորները, դատախազը պատասխանեց. «Պատգամավորները ձերբակալվել են անօրինական ցույցեր կազմակերպելու համար, իսկ անձեռնմխելիությունից միջնորդություն է ներկայացվել ԱԺ միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, բայց այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է իրեն, ու կասեցրել են դիմումի ընթացքը »: Գլխավոր դատախազը հերքեց, որ այս ձերբակալությունները եղել են քաղաքական: Խոսելով Հաց բերողի մահվանն առնչվող հարցերից, որտեղ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ իրենց դիմել էին գլխավոր դատախազին և զգուշացրել, որ Արթուր Սարգսյանը կմահան, եթե նրան ազատ չարձակեն, գլխավոր դատախազը պատասխանեց, որ բազմիցս նշել է՝ Արթուր Սարգսյանը կալանքի տակ եղած ժամանակ չի մահացել, այլ հիվանդանոցից դուրս գալուց հետո, գործ է հարուցվել, նախաքննությունը դեռ չի ավարտվել։ Վերջում անդրադառնալով «զիբիլիքսի»-ի հարցին՝ գլխավոր դատախազը նշեց, որ դրանց հետ կապված գործ է հարուցվել, մի քանի օր առաջ դատարանի որոշում է հրապարակվել, ըստ որի` խախտում է հայտնաբերվել։ Առավել մանրամասն՝ տեսանյութում.

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am