Կարեն եւ Սամվել Կարապետյանների ընտանիքը

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական եւ հասարակական ազդեցիկ գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք  Կարեն եւ Սամվել Կարապետյաններին եւ նրանց ընտանիքը։
новый коллаж Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող միլիադրատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության նախագահ Սամվել Կարապետյանը ծնունդով Հայաստանի Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղից են (այժմ Տաշիր)։ Կարեն Կարապետյանը եղբորից մեծ է չորս տարով։ Նա ծնվել է 1961թ. մարտին։ Ավարտել է նախ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա նաեւ՝ Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ: Քաղաքագետ: Տնտեսագետ: 6 Կարեն Կարապետյանը նախ աշխատել է  Կալինինոյի շրջանում որպես ուսուցիչ, հետո հակակարկտային ջոկատի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, այնուհետեւ ՝ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար,  ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ: 1990-1993թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999թթ.՝ Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, այնուհետեւ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ: 1995-ից մինչեւ 2008թ. չորս անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, որից հետո զբաղեցրել  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այժմ Կարեն Կարապետյանը կրկին ԱԺ պատգամավոր է։ Նա ամուսնացած է Անուշ Ղազարյանի հետ եւ  ունի երեք երեխա: 5 Կարեն Կարապետյանի ավագ որդին Վահե Կարապետյանն է, ով ամուսնացած է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դստեր՝ Վիկտորիայի հետ։ ff 10457774_669979926421581_3270709404318212251_n Ի դեպ՝ Վահեն ու Վիկտորիան իրենց որդուն Սամվել են անվանել։ Վահե Կարապետյանը ղեկավարում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ վահե Կարեն Կարապետյանի մյուս որդին՝ Նարեկ Կարապետյանն է։ Նա եւս աշխատում է «Տաշիր» ընկերությունում։ 12781942_980199372017739_1496461060_n12784770_980199402017736_1650930961_n Narek Նարեկ Կարապետյանի հարսանիքը տեղի ունեցավ նախորդ տարի. նրա  կինն Աննան է։ Ներկայացնում ենք հարսանեկան խնջույքից մի քանի լուսանկարներ. 12787979_980205402017136_1274254263_n12077221_980205452017131_1938526468_n12788299_980205422017134_304485944_n Միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ով Forbes-ի ցուցակում իր $4 մլրդ կարողությամբ զբաղեցնում է 26-րդ տեղը, ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ Եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն և ավագ տեխնոլոգ, որից հետո ստեղծել ՝ «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։ 1999 թվականին ստեղծել է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանց։ Սամվել Կարապետյանն ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա կողմից հրատարակվել են ավելի քան 30 գիտական աշխատություններ։ Ներկայումս Tashir Group-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերությունննե՝ 30 000-ից ավել աշխատակիցներով։ 2006 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացմանը, որն անցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ 2007 թվականին «Տաշիր» ԸԽ-ն «Forbes» ամսագրի վարկածով Ռուսաստանի անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ցանկում զբաղեցնում է 12 տեղը։ 23 Սամվել Կարապետյանը արժանացել է հետեւյալ պարգեւներին. Ռուսաստանի Դաշնության բիզնեսի և ձեռնարկատիրության ոլորտում արժանանացել է «Բիզնես Օլիմպ» ազգային մրցանակի՝ որպես «Ռուսաստանի դաշնության վաստակավոր ձեռնարկատեր», 2001 Բարեպաշտ իշխան Դանել Մոսկվացու 2-րդ աստիճանի ոսկե շքանշան՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, 2001 Ռուսաստանի նախագահի անվանական ժամացույց, 2003 «Ռուսաստանյան ազգային Օլիմպ» գլխավոր համառուսական Պարգև՝ «Պատվի և Արիության» շքանշան և «Ոսկե Օլիմպ» կրծքանշան, 2005 Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար, 2011[3] «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2015)7 Սամվել Կարապետյանն ունի երեք զավակ. երկու որդի եւ մեկ դուստր։ «Կրտսեր որդիս սովորում է դպրոցում, իսկ ավագը պատասխանատու է ընկերությունում կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Աղջիկս աստիճանաբար ներառվում է ընտանեկան բիզնեսում։ Ինձ համար բնական էր, որ իմ երեխաները կլինեն բիզնեսում։ Նրանք դա գիտեին, իսկ որ ամենակարևորն է՝ դա ցանկանում էին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, նրանցից ոչ մեկը նույնիսկ չի պատկերացրել իր ապագան մեկ այլ տեղ»,-պատմում է գործարարը։ Կարապետյանի կարծիքով՝ իր երեխաներին շատ ճիշտ է դաստիարակել, մանկուց ստեղծվել է համապատասխան միջավայր։ Բացի այդ, առկա է եղել գեների գործոնը։ «Իմ երեխաներն ամեն ինչում նման են ինձ։ Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, իսկ աշխատանքը, ընդհակառակը, ինձ ոգեշնչել է։ Ես նայում եմ հիմա նրանց՝ նրանք էլ են այդպիսին»,- խոստովանում է նա։ 4 Սամվել Կարապետյանի կինը եւս զբաղվում է բիզնեսով. նա 17 տարի առաջ  բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն Մոսկվայում: տատա կառ Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը վերջերս հայտնվել է «ForbesWoman» ամսագրի շապիկին։ Wnews.am-ն արդեն հրապարակել է ամսագրին տված նրա հարցազրույցը, որը կարող եք կարդալ այստեղ։ «Մեր ընտանիքում ընդունված է աշխատել: Դա է մեր կենսակերպը»,- ասում է Տաթեւիկ Կարապետյանը, ով հանդիսանում է «Սինեմասթար» կինոթատրոնների ցանցի կառավարիչը։ textim__3255279_ts1456408499 Տաթեւիկ Կարապետյանն արդեն վեց տարի է, ամուսնացած է։ Նրա  ամուսինը եւս աշխատում է «Տաշիր» ընկերությունում։ 12767468_980210158683327_647708993_n Նրանք որդի ունեն, ում անունը Սամվել է։ 12782271_980210222016654_1503693900_n Սամվել Կարապետյանի ավագ որդին Սարգիսն է։ Նա եւս աշխատում է իր հոր ընկերությունում եւ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Саркис-Карапетян սսասա դդկյ Վերջերս տեղի ունեցավ Սարգսի նշանդրեքը։ դսդս

դիտվել է 24536 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ օտարերկրացուց տարված պայուսակում եղել է 35 հազար դոլար գումար Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանի ակնկալիքը Չորս անձ ձերբակալվել է ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ «Ռոբերտ Քոչարյանի ուժին ի պատասխան՝ Նիկոլը կծամի, խո՛զ կծամի» (video) ՔՊ-ական «բաշիբոզուկների ոհմակն» օրը ցերեկով հարձակվել է քաղաքացու վրա․ Իշխան Սաղաթելյան (video) «Անդրանիկ Թևանյանին բանտարկել եք, որովհետև ազնվազարմ հայ է»․ Խաչիկ Մանուկյան (video) «Այ տակա՛նք, երկիրը մաքրելու ենք ձեր աղբակույտից»․ տավուշեցի տարեց կինը՝ Փաշինյանին (video) Ռոբերտ Քոչարյանն ապացուցել է, որ միայն ինքը կարող է այս փոսից հանել երկիրը․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ Անդրանիկ Թևանյանի վրա կարված գործի ամբողջ կեղծիքը․ փաստեր (video) «Ավանեսյա՛ն փալա՛ս, բերանդ բացիր ու նկուղներում զոհվածների ոսկորների համար պատասխան տուր»․ Մանուկյան (video) «Նիկոլի լկտիությունը ահռելի մասշտաբի է հասնելու, կատոկ է դառնալու, եթե․․․». Դավիթ Սահակյանց (video) Ու՞մ ես կզացնելու․ Քոչարյանը մի օր ձեռքս սեղմեց, աչքերիցս ծուխը հելավ․ Իսրայել Հակոբկոխյան (video) Պարզ բացատրեմ՝ ինչու է Նիկոլը հատուկ փակում սահմանամերձ դպրոցները․ Հայկ Նահապետյան (video) «Ալե՛ն, էս արյան վրա , որ թռչկոտում եք, գինը դուք եք վճարելու». Խաչիկ Մանուկյան (video) Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է. կան տուժածներ «Նիկո՛լ, Ծառուկյան Գագիկը երեկ քեզ խայտառակել է Արարատում»․ Սամվելյան (video) «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածում աշխատանքները ավարտվում են. Թուրքիայի ՏԿԵՆ Ալիևը սա ուղիղ ու պարզ տեքստով ասել է 1257 օր առաջ Սասու՛ն, ԵԿՄ-ականդ հղի կին է ծեծել, էդ չե՞ք, արա՛․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am