«Սասնա ծռեր»-ի աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց ծռերին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:
Այդ նույն ընթացքում «Սասնա ծռերի» աջակիցները հավաքվել են Արշակունյաց պողոտայում և փակել այն: