Մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում. Փաշինյան

Մարտի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն եւ գերատեսչության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Շնորհակալություն հայտնելով նախկինում իրականացված աշխատանքների համար՝ վարչապետ Ն.Փաշինյանն իր խոսքում ընդգծեց նախարարության գործունեության հիմնական առաջնահերթ ուղղությունները՝ քաղաքացիական պաշտպանություն, հակակարկտային եւ սեյսմիկ պաշտպանության համակարգերի հզորացում: - Պետք է արձանագրել, որ վերջին տարիներին այս ոլորտում մեծ գործ է արվել, եւ հույս ունեմ, որ կառավարությունը եւ ես, որպես վարչապետ, մեզանից կախված ամեն ինչ կանենք արվածի շարունակականությունն ապահովելու համար: Մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում եւ, ըստ էության, հակամարտության մեջ գտնվող երկիր ենք, եւ քաղաքացիական պաշտպանության խնդիրները պետք է լինեն բարձր մակարդակում: Իմ սեղանին դրված առաջին խնդիրները կապված էին նաեւ արտակարգ իրավիճակների ոլորտի հետ, ինչը լուրջ ազդակ է: Այդ խնդիրների պատշաճ մակարդակով լուծելու համար մեծ դեր ունի նաեւ մարդկային գործոնը: ՀՀ ԱԻ նախարար Հ.Ռոստոմյանն իր խոսքում մասնավորապես ասաց. - Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ նման պատասխանատու պաշտոն վստահելու համար: Կարող եմ վստահեցնել, որ մենք ամեն ինչ անելու ենք հասարակության մեջ կուտակված դրական լիցքերը բազմապատկելու համար, որպեսզի մարդիկ ամեն վայրկյան իրենց մաշկի վրա զգան մեր անմիջական ու մարդկային վերաբերմունքը: Աշխատանքային օրվա ավարտին ՀՀ ԱԻ նախարար Հ.Ռոստոմյանն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ տալով հանձնարարականներ եւ նախանշելով այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am