Պուտինը КамАЗ-ի ղեկին բացել է Ղրիմի կամուրջը (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կերչի նեղուցի վրա կառուցվող կամրջի ավտոմոբիլային մասի հանդիսավոր բացմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Կամուրջը Ղրիմը միացրել է Կրասնոդարի երկրամասի հետ եւ դարձել ամենաերկարը Եվրոպայում (19 կիլոմետր)՝ հետ թողնելով Վասկո դա Գամայի հռչակավոր կայմաճոպանավոր կամուրջը Պորտուգալիայի մայրաքաղաքում (17,2 կիլոմետր):
