Կամ պիտի բարեփոխվի, կամ հրաժարական տա. Washington Post
Washington Post-ը իր հրապարակումներից մեկում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Անդրադարձի վերնագրում նշվում է՝ «Թուրքիայի նախագահ Էրդողանը կամ պետք է բարեփոխվի, կամ հրաժարական տա», քանի որ Էրդողանի տիրապետության օրոք Թուրքիան վեր է ածվել ավտորիտար ու անկայուն երկրի: Աղբյուրը հիշեցրել է վերջերս իշխանությունների կողմից «Զաման» ընդդիմադիր թերթի գրավման մասին և նշել, որ սա Էրդողանի կողմից իր երկրի պոտենցիալին դավաճանելու ամենավերջին դրսևորումն էր: Աղբյուրը հիշում է, որ 2012-ին Էրդողանը իր եկրին «փայլուն ապագա» էր խոստացել, իսկ այժմ խոստանում է, որ 2023-ին Թուրքիան լինելու է տարածաշրջանի և աշխարհի ամենահզոր տերություններից: Սակայն այսօրվա տեսանկյունից, Թուրքիային ոչ մի «հզորություն» չի սպասվում ապագայում: Ակնհայտ է, որ Էրդողանի օրոք ժողովրդավարությունը այդ երկրում չի կարող ծաղկում ապրել, եզրափակում է աղբյուրը:
