«ԱԳ նախարարը Հայաստանի վասալության խորհրդանիշն էր». Արմեն Բադալյան (video)
«Ժամանակավոր կառավարության գործունեության համար Նիկոլ Փաշինյանի թիմը չէր կարող միայնակ կառավարություն ձևավորել և բնական է այլ ուժերի ներկայացուցիչների ներկայությունը կառավարությունում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Քաղտեխնոլոգի խոսքով՝ անկախ նրանից, թե քանի ամիս կաշխատի այս կառավարությունը, նպատակը մեկն է. «Այն մենաշնորհների վերացման, դատաիրավական համակարգի փոփոխության, որակի հարց պետք է լուծի, դեռ կան գլխավոր դատախազ, ՀՔԾ և Քննչական կոմիտեի ղեկավարներ, որոնք հին իշխանության ներկայացուցիչներն են: Հայաստանը դուրս է գալիս վասալային այդ գործընթացից, դրական է, որ որոշ նախարարներ չհայտնվեցին նոր կառավարությունում՝ Արտաքին գործերի, Սփյուռքի, Պաշտպանության և արդարադատության նախարարները, նրանք նախկին իշխանության խորհրդանիշներն էին, դա դրական էր»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
