Զգուշացում ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների համար
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝ · Վոլգոգրադ· Եկատերինբուրգ· Կազան· Կալինինգրադ· Մոսկվա· Նիժնի Նովգորոդ· Դոնի Ռոստով· Սամարա· Սանկտ Պետերբուրգ· Սարանսկ· Սոչի Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝· oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,· սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,· նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201805140002 ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն
