Սահակ Մինասյանի մտերիմ ընկերը նշանակվեց ռեկտորի պաշտոնակատար

Այսօր կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը Գյումրիում, առանց լրատվամիջոցների ներկայության, զրուցեց Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, լսեց բողոքող երկու կողմերին։ Քննարկումը, հարց ու պատասխանը տեւեց մոտ 10-15 րոպե, որից ահմիջապես հետո նախարարը հանդիպման արդյունքների մասին հարցազրույց տվեց լրագրողներին։ Ա․Հարությունյանը ՇՊՀ-ի մասին չխոսեց այնքան ժամանակ մինչեւ չմոտեցավ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը։ Ս․Մինասյանը նստեց նախարարի կողքին վերջինիս հրավիրելուց հետո միայն։ Ս․Մինասյանն անտրամադիր էր ու տխուր, թեպետ թույլ ժպտում էր այնպես, ինչպես մոտ երկու տարի առաջ, երբ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի ուղեկցությամբ մտավ այս բուհ՝ որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Ի դեպ, 2016 թվականի ամռանը Ս․Մինասյանը հրաժարվեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնից եւ նշանակվեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի՝ (այժմ ՇՊՀ-ի) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2017 թվականի մարտին ընտրվեց ու նշանակվեց բուհի ռեկտոր՝ միաժամանակ շարունակեց ղեկավարել Շիրակի մարզի ՀՀԿ կառույցը։ Ինչպես արդեն հրապարակել էինք, նախարարը եւ Ս․Մինասյանը երեկ առանձնազրույց էին ունեցել կրթության եւ գիտության նախարարությունում, նրանց երկրորդ առանձնազրույցը եղավ այսօր՝ Ս․Մինասյանի աշխատասենյակում։ Այս ընթացքում հանդիպումներ եմ ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Շիրակի պետական համալսարանի ներքին խնդիրները։ «Այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել, այն է՝ ձեւավորվելու է նոր խորհուրդ, որը ձեր մասնակցությամբ, մեր վերահսկողությամբ, օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ։ Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, որը շատ ողջունելի է, այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի Երվանդ Սերոբյանը՝ ռեկտորի տեղակալը, հաջորդ շաբաթ նորից հանդիպումներ կունենանք,-ասաց Ա․Հարությունյանը։ Նախարարը հաջորդ շաբաթ լսելու է ոչ միայն բուհի աշխատակազմին, այլեւ ուսանողներին։ Ինչպես Ս․Մինասյանը, այնպես էլ Ա․Հարությունյանն այդպես էլ ողջ ընթացքում չարտաբերեցին «հրաժարական» բառը, եւ սահուն անցում կատարեցին նոր քայլերին՝ այն է՝ հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ձեւավորում, ռեկտորի ընտրություն։ «Սա փոխզիջումային տարբերակ է եւ ողջունելի, որպեսզի ակադեմիական մթնոլորտը վերականգնվի»,-գնահատելով Ս․Մինասյանի քայլը՝ ասաց Ա․Հարությունյանը եւ նշեց, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմին կոչ է արել այսուհետ իրավիճակը չսրել։ «Իմ առաջարկն է, որպեսզի նոր խորհուրդն արդեն ձեւավորվելուց հետո այդ կառուցվածքային փոփոխություններին անդրադառնա»,-ասաց նախարարը։ Ս․Մինասյանի խոսքով՝ պրոռեկտոր (արդեն նախկին) Անահիտ Ֆարմանյանին ինքն աշխատանքից ազատել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։ Նորանշանակ նախարարը Երվանդ Սերոբյանին խնդրեց դիտարկել հեռացված երկու դասախոսների՝ Հովհ․Խորիկյանի եւ Գ․Համբարյանի՝ բուհում աշխատանքի վերականգնման հարցը։ Նրանք աշխատանքից ազատվել էին մոտ երկու ամիս առաջ՝ Սահակ Մինասյանի հրամանով։ Այնուհետ Ա․Հարությունյանն ընդգծեց, որ պետք է հաշվի ատնել Հայաստանում իշխանության փոփոխությունը։ «Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, ունենք նոր իրողություններ․․․Կրթության եւ գիտության նախարարությունն ամբողջությամբ շահագրգիռ կողմերի տրամադրության տակ է, մենք որեւէ կողմնապահություն չունենք այս հարցերում, կրթության նախարարությունը բացառապես ելնելու է ոլորտի շահերից եւ որեւէ մեկին առավելություն չի տալու»,-ասաց նա։ Ապա Ս․Մինասյանը ներկայացավ եզրափակիչ ելույթով․ «Հստակ կա հետեւյալ խնդիրը․ մեր կառավարման խորհուրդը, փաստորեն, խորհրդի նախագահի հրաժարականով արդեն իսկ ահազանգում է խորհրդի ինստիտուցիոնալ անկարողությունների մասին, ես, բնավ, հակված չեմ խորհուրդն անփոփոխ մնալու գաղափարին, ընդհակառակը հակված եմ, որ առավել ժողովրդավար ընտրվի խորհուրդ, իրականացվի ռեկտորի նոր ընտրություն։ Լրանում է արդեն երկու տարին, որ պաշտոնավարում եմ Շիրակի պետական համալսարանը, համալսարանի հիմնադիր ռեկտորն եմ, բերել եմ ինձ հետ նոր մշակույթ, թե ինչպես եւ ինչու փորձ արվեց այն խաթարել, փորձ արվեց այն այլ կերպ ներկայացվել, չեմ մեկնաբանում այսօր, հետայսու էլ չեմ մեկնաբանելու ոչ մի խնդիր, ուղղակի հետամուտ եմ լինելու իմ ամբողջ կարողություններով ու ներուժով, որ նոր մշակույթը, ուսանողակենտրոն բուհական անհամեմատ բարվոք միջավայրի առավել զարգացումներ ունենա, իսկ հետոյի մասին առանձին կասաեմ առանձին»։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը Սահակ Մինասյանի մտերիմ ընկերներից, գործընկերներից է։ Երվանդ Սերոբյանը 3-4 ամիս առաջ նշանակվեց բուհի պրոռեկտոր, երբ նույն պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Բագրատ Պողոսյանը։ Նախկինում Ե․Սերոբյանը բուհի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարն էր։ Հավանաբար, մոտ մեկ, մեկուկես ամիս անց էլ կկայանա ՇՊՀ-ի բուհի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը, որին, ըստ մեր հավաստի տեղեկություններով, մասնակցելու է Ե․Սերոբյանը։ Ս․Մինասյանի մասնակցության հարցը կորոշվի առաջիկա մեկ ամսում, որը կախված է իրավապահ մարմինների արձագանքից։ Ինչպես հրապարակել էինք, Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումները ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել էին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: «Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումները ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ դրանցում զետեղված տեսագրությունը և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,- նշել էին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Անի Մկրտչյան asparez.am

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Արշակ սրբազանը տեսագրությունների հետ կապ չունի․ փաստաբանը 3 երկրների եզրահանգումներն է ստացել Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Սրացումը հասել է առավել վտանգավոր աստիճանի Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա. Սուրեն Սուրենյանց Մեր հոգևոր կյանքը չենք կարող ապրել դիմակ դնելով. Հայր Ռուբեն Տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Ազիզյան «Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Volkswagen»-ը․ կա 5 վիրավոր Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի. Արտաշես սարկավագ Աջապահյան Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով․ Ստեփան Դանիելյան Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ Բուն Բարեկենդանը չի հակադրվում պահքին, այլ բացում է նրա իմաստը․ Տեր Հեթում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք չե՞ն մտածում, թե ինչ մեղքի տակ են մտնում Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը․ Լևոն Զուրաբյան Ինչպես Բագրատ սրբազանն է ասում` հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան Շիրակում երիտասարդների զբաղվածության խորացող ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին․ պատգամավոր Կոտրել են «Դոդո պիցա»-ի մուտքի դուռը և գողացել խոշոր չափի գումար Եպիսկոպոսաց ժողովը կկայանա․ Հայկազուն Սրբազան Արտառոց դեպք՝ Շիրակի մարզում Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am