Դրանց խափանման պարագայում տնտեսության կաթվածահարությունն անխուսափելի է

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն արձագանքել է «Ժամանակ» թերթի հրապարակմանն այն մասին, թե նա կոչ է արել իր թիմակիցներին հետևել իր օրինակին և ազատման դիմում գրել։ Արամյանը նշել է, որ լուրն աղերս չունի իրականության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: «Այսօր առավոտյան ընթերցեցի մի լուր 1in.am կայքում, որում ասված էր իբր թե ես կոչ եմ արել իմ թիմակիցներին հետևել իմ օրինակին և ազատման դիմում գրել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ասվածը իրականության հետ որևէ աղերս չունի և որպես իմ Հայրենիքի զավակ վստահեցնում եմ, որ արել եմ ճիշտ հակառակը․ մինչև ինձ փոխարինողի նշանակումը շարունակել եմ մեծ նվիրվածությամբ կատարել ֆինանսների նախարարի պարտականությունները՝ նույն լարված ռեժիմով։ Ընդ որում և մինչ այդ և դրանից հետո խնդրել և հորդորել եմ իմ թիմակիցներին, որպեսզի նույն նվիրվածությամբ և ջանասիրությամբ նրանք շարունակեն կատարել իրենց աշխատանքը, առաջ տանեն նախաձեռնած բոլոր նախագծերն ու բարեփոխումները՝ զերծ պահելով մեր երկիրն ավելորդ ցնցումներից: Հեղինակը երևի թե չի պատկերացրել, որ ես շատ լավ հասկանում եմ, որ անկախ որևէ հանգամանքից ֆինանսները պետք է զերծ մնան արկածախնդրությունից։ Ֆինանսական համակարգը երկրի տնտեսության արյունատար անոթներն են, դրանց խափանման պարագայում տնտեսության կաթվածահարությունն անխուսափելի է, որից յուրաքանչյուրս լինում ենք պարտվողի դերում»,-գրել է Վարդան Արամյանը: Պարոն Արամյանն առիթն օգտագործել ու արդեն հրապարակավ ևս մեկ անգամ իր գործընկերներին ուղղված իմ նախկին խոսքերը վերահաստատել է, որ շարունակեն նույն ջանասիրությամբ և հոգատարությամբ կատարեն իրենց պարտականությունները հանուն Հայաստանի ապագայի։ «Ես մեծ հարգանք ունեմ լրագրողի մասնագիտության նկատմամբ և պատիվ եմ ունեցել ճանաչել շատ-շատերին, որոնք մեծ արհեստավարժությամբ կատարում են իրենց աշխատանքը։ Բայց այս դեպքը չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում՝ ինչ խնդիր են լուծում։ Թերևս լավ կլիներ, որ հեղինակը ներողություն խնդրեր ոչ թե ինձանից, այլ իր գործընկերներից նման վարքագծով լրագրողի պահանջված աշխատանքը նսեմացնելու համար»,-հետգրությամբ նշել է Վարդան Արամյանը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am