Պուտին-Փաշինյան հանդիպման ամփոփում.«Հայաստանում հետադարձ չի լինի»

РИА Новости-ին գրում է,որ երեկ Սոչիում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ՀՀ նորանշանակ վարչապետն ու ՌԴ նախագահն առաջին անգամ բանակցություններ վարեցին: Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ որևէ «աշխարհքաղաքական տարր» չի լինի, և Մոսկվան մտահոգվելու կարիք չունի, քանի որ Հայաստանում իշխանափոխությունը բացասական չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Իսկ արդեն Սոչիում անձնական հանդիպման ժամանակ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները քննարկման կարիք չունեն: Դրան նախորդեցին Պուտինի այն խոսքերը, որ Ռուսաստանը նախկինի պես Հայաստանին դիտարկում է որպես տարածաշրջանում մոտ գործընկեր և դաշնակից,հիշեցնում է գործակալությունը: « Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին Մոսկվան զուսպ գնահատական տվեց՝ դրանք «Հայաստանի ներքին գործ» անվանելով, և Հայաստանը կշարունակի զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ելնելով ոչ թե երրորդ գերտերության շահերից, այլ, մասնավորապես, Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտությունից, ինչպես նաև Թուրքիայի հետ լարված հարաբերություններից, որը բացահայտ աջակցում է Բաքվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Իր հերթին, Ռուսաստանը՝ հաշվի առնելով Արևմուտքի հետ առճակատումը, ձգտում է չկորցնել դաշնակիցներին այն դեպքում, երբ Հայաստանին չի կարող փոխարինել ո՛չ Վրաստանով, որը ձգտում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման, ո՛չ Ադրբեջանով, որը ձգտում է Թուրքիայի հետ ռազմաքաղաքական միության»,-նշում է աղբյուրը: Սակայն հայ-ռուսական հարաբերություններում կան նաև խնդիրներ, որոնք Փաշինյանը խոստացավ քննարկել ռուսական կողմերի հետ: Դրանցից մեկը գազի սակագինն է: Նոր իշխանությունները խոստացել են իջեցնել սակագները: Այժմ «Գազպրոմ Արմենիա»-ն ռուսական վառելիք է գնում 150 դոլարով՝ հազար քառ. մետրի դիմաց, և վաճառում հայ սպառողներին 286 դոլարով: Առավել բարդ կլինի Հայաստանի համար ցավոտ մեկ այլ խնդիր լուծել՝ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը: Այդ թեման, ինչպես գրում է գործակալությունը, բարձրացնում էր նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, և նոր իշխանությունը նրան մեղադրում էր այդ հարցում պասիվության համար: «Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերն է մի շարք ծրագրերում, իսկ Հայաստանը՝ դաշնակիցը, և նոր հակամարտությունը Ռուսաստանին ձեռնտու չէ»,- եզրափակում է գործակալությունը:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am