Կոկորդի չարորակ ուռուցքն ի՞նչ փուլերով է ընթանում

Ձայնի վերականգնումը կոկորդի հեռացումից հետո. հաճախ տրվող հարցեր 1.    Որո՞նք են այն հիվանդությունները, որ բերում են կոկորդի հետ կապված խնդիրների: Կոկորդի հետ կապված խնդիրների բերող հիվանդություններից են լարինգիտները, ֆարինգիտները, կոկորդի հետին պատի և ձայնալարերի հետ կապված կոկորդի ուռուցքները: 2.    Ինչպե՞ս և ի՞նչ ախտանիշներով են արտահայտվում կոկորդի հիվանդությունները: Մեծավ մասամբ, կոկորդի հիվանդություններն արտահայտվում են ձայնի փոփոխությամբ՝ խռպոտությունից մինչև ձայնի ամբողջական կորուստ: Հաջորդ փուլերում ախտանիշներին ավելանում է ցավը, շնչառության դժվարացումը: 3.    Կոկորդի չարորակ ուռուցքներն ի՞նչ տարածվածություն ունեն: Կոկորդի չարորակ ուռուցքներն աշխարհում կազմում են բոլոր ուռուցքների մոտավորապես  5-10%-ը, նույնը` Հայաստանում: 4.    Կոկորդի չարորակ ուռուցքն ի՞նչ փուլերով է ընթանում: Առաջին ախտանիշը ձայնի խռպոտությունն է, որին, սովորաբար, հիվանդներն ուշադրություն չեն դարձնում: Ամիսների ընթացքում ի հայտ են գալիս կլման ակտի, շնչառության խանգարումներ, ցավ: Պացիենտները, ցավոք, սովորաբար, բժշկի դիմում եմ այդ փուլում: 5.    Որքանո՞վ է հնարավոր պահպանել ձայնը կոկորդի չարորակ ուռուցքի հեռացումից հետո: Եթե կոկորդի չարորակ ուռուցքի հետ միասին հեռացվում է նաև ամբողջ կոկորդը, բնականաբար, հիվանդն, ընդհանրապես, զրկվում է ձայնից: Բժիշկը հիվանդի հետ քննարկում է ձայնի վերականգնման հետագա քայլերը` վերականգնման մեթոդները: Եթե վիրահատությունը մասնակի է՝ մի մասի ռեզեկցիայով, հնարավոր է ձայնի ինքնուրույն վերականգնում՝ հետագայում պլաստիկայի միջոցով: 6.    Բուժվո՞ղ է: Բուժման արդյունքը կախված է չարորակ ուռուցքի փուլից: Կոկորդի չարորակ ուռուցքներն ընթանում են 4 փուլով: Առաջին փուլում բժշկի դիմելու դեպքում 90-95% դեպքերում արդյունքը դրական է, երկրորդ փուլի դեպքում դրական ելք ունի դեպքերի 70%-ը, երրորդ փուլում՝ 50-60%-ը,  չորրորդ փուլում՝ 40%-ը: Լավ արդյունք է համարվում, եթե  վիրահատությունից հետո հիվանդն ապրում է 5 տարի և ավելի: Փաստերն ապացուցում են, որ ժամանակին դիմելու դեպքում հնարավոր է լիովին առողջացում: Կան սկզբնական փուլերում դիմած հիվանդներ, ովքեր ապրում են 10-20 տարուց ավելի: 7.    Եթե արդեն ախտորոշված է կոկորդի չարորակ ուռուցքը, իմաստ կա՞ հրաժարվել ծխելուց: Անպայման:  Ծխելուց հրաժարվելը միշտ էլ անհրաժեշտ է, քանի որ հիվանդության հիմնական պատճառներից մեկը հենց ծխելն է: Հիվանդներին և՛ նախքան վիրահատությունը, և՛ վիրահատությունից հետո զգուշացվում է այդ մասին: 8.    Ի՞նչ հետազոտություններ պետք է իրականացնել նախքան վիրահատությունը: Նախքան վիրահատությունը կատարվում է լարինգոսկոպիա՝ դիտվում է կոկորդը հատուկ հայելիով, ֆիբրոլարինգոսկոպիա և այլ հետազոտություններ, որոնք տարբեր մակարդակներով տեղեկատվություն են տալիս: Պարտադիր է բիոփսիան՝ հյուսվածքային նմուշի հետազոտությունը: Իրականացվում է նաև շերտավոր տոմոգրաֆիա` ՄՌՏ: Երբեմն հետազոտությունների արդյունքում վիրահատությունն այլևս անիմաստ է համարվում. դա վերաբերվում է խիստ ուշացած դեպքերին կամ երբ այլ օրգաններում կան մետաստազներ: 9.    Ո՞ր մասնագետների հետ է խորհրդատվությունն անհրաժեշտ: Դա  կախված է հիվանդի ընդհանուր վիճակից, ուղեկցող հիվանդություններից, կատարված հետազոտությունների արդյունքներից: Անհրաժեշտություն դեպքում հիվանդին զննում է թոքաբանը, սրտաբանը և այլն: 10.    Նախքան վիրահատությունը քննարկվո՞ւմ է խոսքի վերականգնման միջոցները: Հիվանդի հետ նախքան վիրահատությունը քննարկվում և բացատրվում են սպասվող էտապները, հետագայում խոսքի վերականգնման համար հնարավոր տարբերակները: 11.    Ի՞նչ է լարինգէկտոմիան և ե՞րբ է իրականացվում: Լարինգէկտոմիան կոկորդի ամբողջական հեռացումն է, որը կատարվում է կոկորդի չարորակ ուռուցքի երրորդ և չորրորդ փուլերի ժամանակ: Կատարվում են նաև մասնակի հեռացումներ՝ հեմիլարինգէկտոմիա. ռեզեկցիա, խորդէկտոմիա, երբ միայն ձայնալարերն են հեռացվում: 12.    Ե՞րբ է առաջին անգամ իրականացվել կոկորդի հեռացումը: Առաջին անգամ կոկորդի հեռացում կատարել է հայտնի գերմանացի վիրաբույժը՝ Բիլռոտը 1873 թ., գրեթե հարյուր հիսուն տարի առաջ: 13.    Ինչպե՞ս նախապատրաստվել կոկորդի հեռացմանը: Հիվանդի հետ զրույցի ընթացքում բացատրվում է վիրահատությունից սպասվող արդյունքները: Նախկինում, երբ կոկորդի հեռացումից հետո ամբողջովին զրկվում էին ձայնից, հիվանդների կողմից հոգեբանական առումով դա ընկալվում էր շատ ծանր, անգամ հրաժարվում էին վիրահատվել: 2005 թվականից առայսօր մեր կլինիկայում կատարվում է ձայնի վերականգնում, հիվանդին բացատրվում է, որ նա հետո ապրելու է սովորական կյանքով, կարողանալու է խոսել` սակայն կոկորդային անցքով, ինչը լինելու է քողարկված: Դրանից ելնելով, ներկայում հիվանդներն առավել վստահ են համաձայնվում վիրահատվել: 14.    Ի՞նչ ընթացք ունի կոկորդի հեռացումը: Կոկորդը հեռացվում է ամբողջական` ներառյալ շրջապատի փափուկ հյուսվածքները, եթե հարկ է լինում: Տեղադրվում է տրախեոխողովակ՝ պարանոցի առաջային մակերեսին, որով հիվանդը հետագայում շնչում է: Վիրահատությունից հետո վերքերը լավանում են մոտավորապես երկու շաբաթվա ընթացքում: 15.    Որքանո՞վ է պահպանվում կլման ակտը լարինէկտոմիայից հետո: Վիրահատությունից հետո քթի, կերակրափողի, ստամոքսի մեջ դրվում է նազոգաստրալ զոնդ, որով հիվանդը կերակրվում է առաջին 7-10 օրվա ընթացքում, միչև վերքերը լավանան, քանի որ կերակրափողն ու շնչափողը մեկ ընդհանուր տարածքում են: Վերքը լավանալուց հետո զոնդը հանվում է և կարողանում են նորմալ սնվել: 16.    Ի՞նչ գործոններ կարող են բարձրացնել բարդությունների ռիսկը: Բարդությունների ռիսկը բարձրացնող գործոն է հիվանդի վիճակը, վնասակար սովորությունները, առաջին հերթին, պետք է հրաժարվել ծխելուց: 17.    Հնարավոր բարդությունները լարինգէկտոմիայի ժամանակ և հետո: Ամենալուրջ բարդությունը արյունահոսությունն է, քանի որ պարանոցով մեծ անոթներ են անցնում՝ քներակը և այլ անոթներ, որոնք շատ մոտ են տեղակայված կոկորդին ու, երբեմն, նորագոյացությունը վնասում է նաև հարակից որևէ անոթ: Արյունահոսություն կարող է լինել նաև վիրահատությունից օրեր անց (10-15 օր),` վնասված հյուսվածքների, անոթների մեռուկացման արդյունքում: Կարող է լինել վերքի վարակային բորբոքում: Շաքարային դիաբետով հիվանդների մոտ վերքի լավացումը կրում է ձգձգվող բնույթ, ուստի նրանք նախապես պետք է խորհրդակցեն էնդոկրինոլոգի հետ: 18.    Ի՞նչ հետևանքներ ունի լարինգէկտոմիան: Կարող է տրախեոստոմիայի տեղում սպիական գործընթացի արդյունքում անցքը փոքրանա և հիվանդի շնչառությունը վատանա: Այդ դեպքում վիրահատական պլաստիկայով նորից անցքը լայնացվում է: Հնարավոր է նաև կլման ակտի դժվարացում, եթե ուռուցքը հեռացնելիս հեռացվել է նաև կերակրափողի մի հատված: 19.    Որքանո՞վ են հավանական օրգանապահպան վիրահատությունները: Դա կախված է հիվանդի դիմելիությունից, թե որքանով են շուտ կամ ուշացած դիմում: Բնականաբար, վաղ դիմելու դեպքում կոկորդը հիմնականում հնարավոր է պահպանել և վիրահատությունից հետո հիվանդը շարունակում է խոսել ու շնչել բնական ճանապարհով: 20.    Ի՞նչ զարգացման էտապներ է անցել ձայնային ֆունկցիայի վերականգնաման մեթոդը: Ձայնային ֆունկցիայի վերականգնման մեթոդի հեղինակն ամերիկյան բժիշկներ Բլումը և Սինգերն են, և հենց իրենք էլ օգնել են Հայաստանում ևս այդ մեթոդի ներդրմանը: Կարևոր է, թե վիրահատությունից հետո ինչ վիճակ է պարանոցի շրջանում, քանի որ, եթե կպումները շատ են, հնարավոր է, որ մեթոդը չգործի: Ձայնի վերականգնման տարբեր մեթոդներ կան: Մեթոդներից մեկը կոչվում է լերակրափողային ձայն, երբ ձայնը վերականգնվում է լոգոպեդի հետ պարապմունքների արդյունքում: Հիվանդների 10-15%-ն այդ մեթոդով է սկսում խոսել: Էլեկտրոլարինգս մեթոդի դեպքում հատուկ գործիք է դրվում պարանոցի շրջանում, հիվանդը խոսում է, իսկ գործիքն ուժեղացնում է ձայնը, այս դեպքում ձայները ռոբոտային հնչեղություն են ունենում: Հաջորդ մեթոդը 1980-ին ամերիկացի բժիշկների առաջարկած մեթոդն է՝ սիլիկոնե պրոթեզավորումը: 21.    Կոկորդի հեռացումից հետո խոսքի վերականգնման վերլուծական գնահատականի ի՞նչ կրիտերիաներ կան: Վիրահատությունից հետո հիվանդն, ընդհանրապես, չի կարողանում խոսել, միայն մեթոդների կիրառումից հետո է հնարավոր հասկանալ, թե որքանով է ձայնը վերականգնված: Կոկորդի մասնակի հեռացման դեպքում վիրահատությունից 15-20 օր անց հիվանդի ձայնը վերականգնվում է: 22.    Հիվանդության նկատմամբ անհատական առանձնահատկություններն ի՞նչ դեր ունեն: Հիվանդներին անհատական մոտեցում է ցուցաբերվում, որովհետև կան շատ զգայուն հիվանդներ, որոնց պետք է երկար բացատրել, հավատ ներշնչել արդյունքների նկատմամբ: Վիրահատության համար կարևոր են նաև հիվանդի ֆիզիկականը՝ գեր է, թե նիհար, ուղեկցող հիվանդությունների առկայությունը: 23.    Լարինգէկտոմիայից հետո ձայնային պրոթեզների կիրառման համար պացիենտների ընտրության ի՞նչ կրիտերիաներ են գործում: Հայաստանում պրոթեզների մեծ ընտրություն չկա, առկա են շվեդական ընկերության լավագույն պրոթեզները: 24.    Լարինգէկտոմիայի և պրոթեզավորման միջև ի՞նչ ժամկետներ են գործում: Արտասահմանյան որոշ կլինիկաներում լարինգէկտոմիայի ժամանակ միանգամից դրվում է նաև պրոթեզը, մեզ մոտ ընդունված է տեղադրել որոշ ժամանակ անց` խուսանավելու վիրահատության ժամանակ և հետո հավանական բորբոքական գործընթացների արդյունքում չափերի փոփոխությունից: Դրա համար ավելի ճիշտ է պրոթեզը դնել վիրահատությունից 1 ամիս և ավելի անցնելուց հետո, երբ վերքն արդեն փակված է: 25.    Ինչպե՞ս են մշակվում վերականգնողական միջոցառումները և ինչպե՞ս է գնահատվում արդյունավետությունը: Հիվանդին բացատրվում է, թե ինչպես է պետք պրոթեզին հետևել, որպեսզի երկար ծառայի, քանի որ սիլիկոնե պրոթեզները շուտ են փչանում: Հարկ եմ համարում նշել, որ պրոթեզը փոխելը մի քանի րոպե տևող միջամտություն է և դժվարություն չի ներկայացնում: 26.    Հոգեհուզական ասպեկտները հիվանդի մոտ կոկորդի հեռացումից հետո: Այս պարագայում հոգեբանի հետ աշխատանքն առավել գերադասելի է, բայց հիմնականում վիրաբույժն ինքն է փորձում հիվանդին հոգեբանորեն պատրաստել, բացատրել սպասվող վիճակները, հնարավորին հանել վախերն ու հուզական ֆոնը: 27.    Լարինգէկտոմիկ հիվանդների անձնա-հոգեբանական առանձնահատությունները և կյանքի որակը: Երբ արդեն վերականգնվում է ձայնը, հիմնականում իրենց լավ են զգում, կարողանում են նորմալ կյանքի վերադառնալ: 28.    Կոկորդի հեռացումից հետո ի՞նչ լոգոպեդիկ հետազոտություններ են կատարվում: Դա լոգոպեդի հետ կատարվող աշխատանքն է: Կերակրափողային ձայնի վերականգնման դեպքում հիվանդը լոգոպեդի մոտ է վերականգնողական կուրսեր անցնում: Սակայն դա հնարավոր է բոլոր հիվանդներից միայն 10-15%-ի մոտ: Կան նաև հիվանդներ` թեև քիչ դեպքերում, ովքեր առանց լոգոպեդի կարողանում են ինքնուրույն սովորել խոսել: 29.    Կոկորդի հեռացումից հետո ձայնի վերականգնման ի՞նչ փուլեր կան: Փուլեր կարելի է համարել մեթոդների կիրառումից հետո ձայնի վերականգնումը. մի դեպքում լոգոպեդի աշխատանքից հետո քայլ առ քայլ վերականգնումն է, մյուս դեպքում` պրոթեզավորումից հետո անմիջապես խոսելը: 30.    Լարինգէկտոմիայից հետո ձայնի վերականգնման ի՞նչ մեթոդներ կան: Երեք մեթոդ կա. առաջինը կերակրափողային ձայնն է, որի մասին խոսվեց, հաջորդը` էլեկտրոլարինգս սարքի տեղադրումը պարանոցի վրա, երբ բոլորը նույն ձայնով են խոսում: Երրորդը սիլիկոնե պրոթեզների կիրառումն է, որոնք դրվում են վիրահատության միջամտությամբ՝ շնչափողի պատի մեջ և այս դեպքում յուրաքանչյուր հիվանդ ունենում է իր ուրույն ձայնը: 31.    Ի՞նչ է ձայնային պրոթեզավորումը: Վիրահատությունից 1 ամիս և ավելի անցնելուց հետո դրվում է պրոթեզ, ինչը ժամանակ առ ժամանակ փոխվում է, որի հաճախականությունը կախված է հիվանդի կոկորդի միկրոֆլորայից, նրա կողմից պրոթեզին ցուցաբերվող խնամքից: 32.    Ձայնային պրոթեզների նկատմամբ պահանջները, ժամանակակից ձայնային պրոթեզները: Հայաստանում օգտագործվում են շվեդական Ատոս ընկերության պրոթեզները: Պահանջը պրոթեզի նկատմամբ դրա երկար ծառայելն է: 33.    Ձայնի վերականգնման մեթոդների հիմնական թերությունները և ներկայում ամենաօպտիմալ մեթոդի առանձնահատկութունը: Ամենաօպտիմալ մեթոդը պրոթեզավորումն է: Մեթոդների թերությունը կարելի է համարել այն, որ ձայնը կարող է չվերականգնվել. կան հիվանդներ, ովքեր այդպես էլ չեն խոսում: Կարևոր է հիվանդի ինտելեկտը, որովհետև դեպքեր կան, երբ որքան էլ բացատրվում է պրոթեզի խնամքը, նրանք դա չեն կարողանում իրականացնել: Հաճախ շմչուղիների հիվանդություններով հիվանդանալու դեպքում էլ պրոթեզը կարող է շուտ շարքից դուրս գալ: Հարցերին պատասխանեց` Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ Վալերի Ստեփանյանը

դիտվել է 1999 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am