Ավելի հեշտ կլիներ, եթե ես լինեի Հանրապետական. Սոֆյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով ար դեն 10 տարի է նկարահանվում է տարբեր սերիալներում, սիթքոմներում և տեսահոլո վակներում, արդեն երեք տարի է՝ սկսել է նաև հետաքրքրվել քաղաքականությամբ: «Փաստ»-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքականությունը նրան գրավել է, քանի որ տարիքի բերումով աճել է նաև իրեն շրջապատող աշխարհի հանդեպ ունեցած պահանջմունքը, գիտակցականության մակարդակը, ինչպես նաև իրականության հետ հաշվի նստելու «ստիպված» լինելու հանգամանքը:

«Ավելի երիտասարդ տարիքում, երբ ուզում ես իրականությունից փախչել և «չտեսնել» այն մինուսները, որոնք չես ուզում տեսնել, քաղաքականությունը չի հետաքրքրում Բայց գալիս է մի տարիք, որ այդ ամեն ինչն այլևս չնկատելը ոչ միայն հնարավոր չէ, այլև քննադատելի է»,- ասաց Ս. Պողոսյանը: «Ինձ համար ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե ես լինեի Հանրապետական» Նրա կարծիքով կարծրատիպը, թե դերասան-դերասանուհիները կամ ճանաչված մարդիկ ավելի ապահովված կյանքով են ապրում, չի համապատասխանում իրականությանը: Նրանք էլ, ինչպես սովորական մարդիք նույն հոգսերն ունեն: «Մեր երկրում ապրող բոլոր մարդկանց խնդիրներն էլ մինչ օրս նույնն են եղել, բայց կարծում եմ, որ այսուհետ մեր երկրում միայն դրական իրադարձություններ պետք է լինեն: Նշեմ, որ վերջին երեք տարիների ընթացքում մասնակցել եմ բոլոր բողոքի ակցիաներին և բարձրաձայնել եմ իմ դժգոհության մասին: Երբեք չեմ առաջնորդվել նրանով, որ եթե հայտնի մարդ է, ուրեմն պետք է նաև լռի: Եվ, բարեբախտաբար, ես միշտ կարողացել եմ պահել իմ ներքին անկախու թյունը, որպեսզի որևէ մեկը չկարողանա ինձ ստիպել լռել կամ ասել այն, ինչ ես չեմ ուզում: Նախկին դիկտատուրայի բացասական կողմերից մեկն էլ այն էր, որ մշակույթի ներկայացուցիչներից շատերը, զոհ գնալով այդ ամենին, ստիպված կամ կամավոր կերպով չեն կարողացել խույս տալ այդ ամենից և դարձել են այդ համակարգի մի մասնիկը: Իհարկե, այդ համակարգի մեջ չմտնելը կամ այն շրջանցելը շատ դժվարություններ է առաջացնում և ստիպում է ավելի բարդ շղթայական ուղի անցնել: Ուստի, ստիպված, շատերը համակերպվում են այդ խաղի կանոններին և սկսում են նույն խաղի կանոններով առաջ շարժվել: Համակեպվելն ինձ հա մար միշտ ավելի դժվար է եղել: Այն ժամանակ ինձ համար ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե ես լինեի Հանրապետական: Բայց ես միշտ ընտրում եմ ավելի բարդ, բայց ճիշտ ճանապարհը, քան հեշտը և հասանելին»,- ասաց Ս. Պողոսյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am