Ոչինչ, որ ինքը դարձավ «նյու-Սերժ»՝ իր կառավարության մեջ ներառելով օլիգարխիկ ԲՀԿ-ին ու տաշտապաշտ ՀՅԴ-ին

Հայաստանը թևակոխում է բավականին բարդ փուլ: Եվ որքան հեղափոխության իրական մոդերատորները, կատարողները կարողացան առաջին փուլում չցուցանել բուն նպատակները, երկրորդ փուլը, այսպես ասած, լյուստրացիոն է լինելու՝ թե՛ ներքին, թե՛ արտքաղաքական խաղի իմաստով։ Աշխարհաքաղաքական գործընթացները կրկին ընթանում են Հայաստանի քթի տակ՝ Իրանում և Սիրիայում, և երկար խաղալ գորգի տակ չի ստացվելու։ Խաղը բարդ է բոլոր առումներով։ Հայաստանը կարող է այս խաղից դուրս գալ և՛ հաղթած, և՛ շատ բան կորցրած։ Դիտարկենք երկու տարբերակն էլ։ Լավագույնը Հայաստանի համար այն կլինի, որ, որպես քաղաքակրթական, աշխարհաքաղաքական «կենտրոն», կարողանա հաշտարարի-բուֆերի դեր ստանձնել բոլոր կողմերի միջև։ Հնարավո՞ր է։ Ինչու՞ ոչ. եթե հաշվի առնենք, որ Հայաստանը վերջին օրերին ցուցանեց, որ կրկին դառնում է ժողովրդավարական կղզյակ, ու որ փողոցից պալատ գնացած լիդերի հետևում կանգնած է ժողովուրդ։ Եվ շատ բան կախված է լիդերի որակային հատկանիշներից, խաղալու կարողություններից։ Ասենք նաև՝ պլան «ա»-ն Նիկոլ Փաշինյանը կատարեց անթերի՝ զարմացնելով բոլորին, այդ թվում և իրեն չընդունող ուժերին, անհատներին։ Պլան «բ»-ում, սակայն, նա թողել է արդեն իսկ լրջագույն կիքսեր, և դա վերաբերում է ոչ միայն կառավարական ամառանոց «հապշտապ» տեղափոխվելուն, երկու պաշտոնավայրերում աշխատելու լեթարգիային, պալատական «հաճույքներից» ռելաքսով օգտվելու նրա «կարողունակություններին», կադրային հարցերում թույլ տված կազուսներին, որոնք վերադարձելիության ներուժով արդեն իսկ հարվածում են իր իսկ իմիջին, իր իսկ հռչակած՝ «քաղաքականությունը պետք է լինի բարոյական» հավաստումներին։ ՈՒ թե անկեղծ՝ այդ ոչինչ, որ նա անմիջապես իր քիմքը հարմարեցրեց պալատին, ոչինչ, որ կառավարության կառուցվածքային որևէ փոփոխություն չցանկացավ իրականացնել, որովհետև այդքան նախարար իսկապես պետք չէ այս երկրին. ոչինչ, որ ինքը դարձավ «նյու-Սերժ»՝ իր կառավարության մեջ ներառելով օլիգարխիկ ԲՀԿ-ին ու տաշտապաշտ ՀՅԴ-ին։ Սրանք խնդիրներ են, որոնց անունից, ճիշտ է, նա ինքը ելավ պայքարի ու դարձավ «հարյուրմեկերորդ Սալիերին»։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման այս կարճ ժամկետում արդեն իսկ մի քանի անթույլատրելի սխալներ է արել։ Առաջինն առնչվում է ղարաբաղյան խնդրին, Արցախում տված ասուլիսում հնչեցրած մտքերին... Ձգենք պաուզան՝ պատասխանելու այս պահին օդում եղած հարցին. ինքը նոր է ստանձնել պաշտոնը, ինչու՞ եք ինչ-ինչ բաներ սպասում նրանից։ Այդ դեպքում ավելի ազնիվ չէ՞ր լինի ասել` ես խնդրի մանրամասներին ու նրբություններին չեմ տիրապետում, կանդրադառնամ դրանց ավելի հանգամանալից ու ավելի ուշ, երբ ամբողջական փաթեթին կտիրապետեմ։ Եվ կամ՝ եթե ինքը իրեն ժողովրդով «նշանակում» է վարչապետ, չէ՞ որ պետք է անպայմանորեն Ղարաբաղի խնդրի ծրագիր-իմացությամբ հայտ ևս ներկայացներ, չէ՞ որ երկրի բոլոր երեք ղեկավարների համար էլ այդ խնդիրը եղել է աքիլլեսյան գարշապար՝ գերտերությունների հետ հարաբերություններում՝ իշխանություն կորցնելու հզոր պատրվակ։ Ասել ենք՝ ղարաբաղյան խնդրում, ինչպես իր երիտասարդները, այնպես էլ նորընտիր վարչապետը դիլետանտություն դրսևորեցին. ի մասնավորի խաղաղապահների, Հայաստանը որպես հակամարտության կողմ դիտարկելու և մի շարք այլ հարցադրումների մասով։ Հաջորդ անթույլատրելիությունը. Նիկոլ Փաշինյանը, որին մենք, բոլոր դեպքերում, հիշում ենք ԵԱՏՄ-ին դեմ քվեարկած պատգամավորների թվում... Ձգենք դարձյալ պաուզան. կարող ենք նաև հասկանալ արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանին, որն իր այդ սկզբունքները «խաթարեց» հանուն պետության՝ որդեգրելով այն նույն քաղաքականությունը, որի իրականացնողներին, ի դեպ, նա հրաժարական էր պարտադրել։ Բայց գնալ հասնել Սոչի՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից րոպեներ առաջ ասել «Կեցցե Ռուսաստանը», որքանո՞վ է պետականամետ, որքանո՞վ՝ դիվանագիտական, որքանո՞վ՝ արժանապատիվ, հավասարակշիռ, հարիր լիբերալ որևէ մեկին։ Եվ վերջապես. որքանո՞վ է տեղին՝ աշխարհաքաղաքական զարգացումների այս ծանր ժամանակահատվածում այդպիսի բան ասելը. նման բան իրենց թույլ կտայի՞ն Նազարբաևը, Լուկաշենկոն... Հիմա ի՞նչ, ԱՄՆ՝ Լոս Անջելես, գնալիս էլ ասելու ենք «կեցցե Ամերիկա՞ն»... Կարմեն ԴԱՎԹՅԱՆ irates.am

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am