Ինչ է քննարկվել փակ դռների ետևում

«Փաշինյան-Պուտին հանդիպումը հաջողված և արդյունավետ էր: Հստակ շեշտադրումներ հնչեցին ՀՀ վարչապետի կողմից, որպեսզի Ռուսաստանում տարընթերցումներ չլինեն Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Դրանք տեղին էին և ժամանակին, քանի որ Ռուսաստանում կան իշխանական տարբեր խմբեր, տարբեր շահեր, որոնք իրենց հերթին՝ տարբեր մտահոգություններ են փորձում հաղորդել ՌԴ իշխանություններին, դրանք էլ թուլացնում են հարաբերությունների հիմքը»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սոչի կատարած այցին և ՌԴ ղեկավարի հետ հանդիպմանը:

Նրա կարծիքով՝ այս հանդիպմանը ղեկավարները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ, «շոշափելու» տրամադրությունները: «Ի վերջո, սա ՌԴ նախագահի համար ևս սովորական իրավիճակ չէր` հեղափոխությունից օրեր անց հանդիպել հեղափոխության ղեկավարի հետ, որը վարչապետ է ընտրվել: Սա, կարծում եմ, տրամադրություններ հասկանալու և ճանաչելու հանդիպում էր: Վստահ եմ՝ փակ դռների ետևում քննարկվել է հեղափոխությունը, երկրում առկա տրամադրությունները, դրանց պատճառները և այլն, և այլն: Կարծում եմ` խնդիրներն ամենայն հավանականությամբ շրջանցվել են»,- ասել է Լուկիանովը: Ռազմական փորձագետ և քաղաքագետ Պավել Ֆելգենգաուերը՝ պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե՝ հնարավո՞ր է՝ ՌԴ իշխանությունները հրաժարվեն Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունից, եթե Փաշինյանն այդ հարցը բարձրացնի Պուտինի հետ հանդիպմանը, քանի որ դա հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիր է համարում, ասել է, որ այդ հարցում արդեն որոշ հանգամանքներ փոխվել են ապրիլյան պատերազմից հետո: «ՌԴ պաշտոնյաները բացեիբաց հայտարարում են, որ սխալներ են գործել, և այսուհետ այլ կերպ պետք է զենքի քաղաքականությունը Հարավային Կովկասում վարվի: Երևի թե կկրճատվեն ծավալները, կամ էլ այլևս կարիք չի լինի, որ Ադրբեջանը սպառազինությու ձեռք բերի: Այնուամենայնիվ, Հայաստանի կողմից այս հարցի բարձրացումը որոշիչ չի եղել, քանի որ կապ ունի Ռուսաստանի ավելի լայն քաղաքականության հետ, բայց այդ դիրքորոշումը հաշվի առնվել է, քանի որ դրա հետևանքները մենք տեսել ենք»,- ասաց Ֆելգենգաուերը: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am