Արեւմուտքը պետք է իր քայլն անի եւ օգնի Հայաստանին առավել անկախ լինել Մոսկվայից. Ամերիկացի փորձագետ

Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել եւ մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: «Արտաքին քաղաքականության տեսանկյունից լուրջ փոփոխություններ ակնկալելու պատճառներ չկան եւ երկու ղեկավարներն էլ ցանկանում են ուղղակի կրկին ընդգծել, որ ոչինչ չի փոխվելու այս առումով»,-նշել է Օլիկերը: Նրա խոսքով, «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանն ամեն կերպ հետաքրքրված է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, Երեւանն էլ այս պահին լայն այլընտրանք չունի, ուստի, մնում է Մոսկվայի մոտ գործընկերը: Այդ առումով, Հայաստանի ժողովրդավար ապագան, փորձագետի կարծիքով, որեւէ կերպ չի խոչընդոտում Ռուսաստանի հետ սերտ գործընկերությունը. «Հայաստանը Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերություններ ուներ երբ ժողովրդավար ուղղու վրա էր: Հայաստանը շատ սերտ հարաբերություններ պահպանեց Ռուսաստանի հետ, երբ այլեւս ոչ այնքան ժողովրդավար ուղղու վրա էր: Այնպես որ, չեմ տեսնում պատճառ, որ առավել ժողովրդավար Հայաստանն այլ արտաքին քաղաքականություն կունենա»: Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկն այլ կարծիքի է: Նրա խոսքով, Հայաստանին այնուամենայնիվ անհրաժեշտ է ձերբազատվել Մոսկվայի ազդեցությունից՝ մնալով Ռուսաստանի գործընկեր. «Հայաստանի խնդիրներից շատերը պայմանավորված են Ռուսաստանի գերիշխող ազդեցությամբ Հայաստանում: Հայաստանը Ռուսաստանի թշնամին երբեք չի լինելու, բայց կարող է իրեն թույլ տալ լինել ավելի անկախ Ռուսաստանից, որպեսզի հասնի այն նպատակներին, որոնք Պաշինյանն իր առջեւ դրել էր»: Ստեղծված իրավիճակում սակայն, իր անելիքն ունի նաեւ Արեւմուտքը, ընդգծում է վերլուծաբանը. «Արեւմուտքը պետք է իր քայլն անի եւ օգնի Հայաստանին առավել անկախ լինել, ապահովի Հայաստանի խաղաղությունն ու աջակցի տնտեսական զարգացմանն ու կառավարման բարելավմանը»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում Հատուկ արտերկրից եկել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ․ քաղաքացի (video) Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել «Նիկոլն ի՞նչ տեսակի սունկ է օգտագործել, որ նման վիճակի է հասել»․ Վահե Մովսիսյան (video) Արա, դու ընգել ես իմ հետևից. Արա Վարդանյան (video) Դավաճաններ սպասե՛ք, մենք այդ օրը տեսնելու ենք, իսկ դուք․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Այ է՛ս խելքին եք, որ այսօր Շուշիի ազատագրության օրը նշելու փոխարեն թակարդներից եք զավզակում. Տիգրան Պասկևիչյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով Նիկոլը փախել է, գիտի՝ ինչ է իրեն սպասվում․ Անդրանիկ Թևանյան (video) Մուրա՛ս, ծնկաչոք ընկնե՛ս, չի լինելու դա․․․ ժողովուրդը պատասխանը տալու է․ Տարոն Տոնոյան (video) Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արա՛, դե պատասխան տուր․ տղուդ ու՞ր ես ուղարկել․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլին (video) «Նիկոլ ողորմելի՛, դու էդ ինչո՞վ ես պարծենում»․ Լևոն Զուրաբյան (video) Պուտին. բազմաբևեռ աշխարհը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա Ինչպես Փաշինյանը փախավ զինվորից․ «Զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի» (video) «Սևանի գժանոցում Նիկոլի խոսքը լսել են, ասել՝ դեղերի դոզան ավելացրեք»․ Արա Վարդանյան (video) Պեսկով. Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհը երկար է Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. Գեղամյան «Վահագն Խաչատուրյա՛ն, հայտնվեցիր Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (video) Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Արցախը նայում է մեզ․ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել ազգ. Բագրատ Սրբազան Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մայիսի 9-ի խորհուրդը լուսավորելու է մեր ճանապարհը դեպի հաղթանակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am