Ունենք առնետ Ֆելիքս Ցոլակյան, թուլակամ Շիրակ Թորոսյան.Սերժ Սարգսյանը՝ՀՀԿ-ականներին

Հրապարակ օրաթերթը գրում է. Շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի 239 անդամից 216-ը մասնակցել է նիստին, բայց միայն 10 հոգու բացակայությունն է եղել անհարգելի։ Սերժ Սարգսյանը մի քանի պատգամ է հղել թիմակիցներին՝ նոր կառավարության հետ ճանապարհ անցնելու ցանկություն ունեցող բարձրաստիճան ՀՀԿ-ականները պետք է կասեցնեն իրենց անդամությունը ՀՀԿ-ին։ Ներկաներից միայն սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն է առարկել՝ ասելով, որ անձամբ ինքը հրաժարականի դիմում է գրել պաշտոնից, բայց ինչո՞ւ պետք է քաղծառայողները դիմում գրեն եւ հեռանան կամ ՀՀԿ անդամությունը սառեցնեն՝ մարդիկ քննություն են տվել, աշխատում եւ ընտանիք են պահում։ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, որ խոսքը միայն հայեցողական ու քաղաքական պաշտոն զբաղեցնողների մասին է։ Ս․ Սարգսյանն արձանագրել է նաեւ ՀՀԿ-ում առկա ստատուս քվոն․ «Ունենք առնետ Ֆելիքս Ցոլակյան, թուլակամ Շիրակ Թորոսյան»։

 Իսկ Փաշինյանին կողմ քվեարկած ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին էլ ասվել է, թե «չհասկացվածության» պահ է եղել, իբր Պողոսյանին նախապես ասել են, որ կողմ պետք է քվեարկի, եթե հասկանան, որ ձայները քչություն են անելու, սակայն հետո չեն զգուշացրել, որ կարող է չքվեարկել։ Իսկ քվեարկության օրը նիստից բացակայող Հերմինե Նաղդալյանի մասով էլ ՀՀԿ նախագահը հեգնել է՝ Վահրամ Բաղդասարյանին կարգադրելով ճշտել․ «Հերմինեն 15 մետր է՞լ չէր կարող քայլել»։ Նա նաեւ հորդորել է, որ լինեն մաքսիմալ միասնական, զուսպ, զգուշավոր հրապարակային խոսքում՝ «թույլ ենք տալիս, որ նոր կառավարությունն աշխատի, որպեսզի մեր վարքով համաժողովրդական նոր ալիք չբարձրացնենք»։ Իսկ ապագայի հետ կապված ասել է՝ գիտի, որ բազում հարցեր ունեն իրեն ուղղված, այդ բոլոր հարցերի պատասխանները կտա 2-3 ամսից, մինչեւ ջրերը պարզվեն, ու գործընթացներում որոշակիություն նկատվի։

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am