Վիգեն Սարգսյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Արցախի հիմնահարցում Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայտնի են, հայտնի է նաեվ մեր հանրության վերաբերմունքը դրանց, գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով իր հասցեին Տեր-Պետրոսյանին հնչեցրած գնահատականին: Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի և իր գլխավորած ՀԱԿ-ի` 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ: Կարևորել և կարևորում եմ արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ արհեստավարժ թիմ ձևավորելու խնդիրը` անհատական մոտեցումները որպես երկրի կարծիք ներկայացնելը բացառելու նպատակով: Հատկապես այս պարագայում, երբ վարչապետ ընտրված անձը առիթ չի ունեցել լայն հանրային և նեղ մասնագիտական քննարկումներ անցկացնել արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իր հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ: Հենց դրա մասին եմ, առաջին հերթին, խոսել իմ հարցազրույցում: Հայաստանի ղեկավարությունը, հատկապես իր բանակցային հայտագիրը ներկայացնելիս, պետք է շեշտադրի այն մոտեցումները, որոնք բխում են Արցախի անվտանգության շահերից և ուժեղացնում են իր բանակցային դիրքերը: Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաև հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Դա անելու համար մշտապես խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Հակամարտությունը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև է: Հայաստանը հանդիսանում է բանակցություններում կողմ և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր: Հայաստանը միշտ շեշտադրել է, որ Արցախյան խնդիրը ժողովրդի ինքնորոշման պայքար է, և, վստահ եմ, շարունակելու է հանդես գալ այդ դիրքից: Հ.Գ. Երբեք չեմ տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվեմ, հատկապես` դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի: Միշտ ասել եմ այդ մասին իմ հանրային ելույթներում: Պարզապես արել եմ ինչ իմ ուժերի մեջ էր ազգ-բանակ լինելու իրողությունն արդյունավետ քաղաքաականության վերածելու համար: Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am