Ճապոնիան Իրանին 10 մլն դոլար կտրամադրի
Ճապոնիան 1.2 մլրդ իեն (10 մլն ԱՄՆ դոլար) կտրամադրի Իրանին առողջապահության ոլորտի զարգացման և նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ NHK հեռուստաընկերությունը հայտնել է, որ համապատասխան փաստաթուղթն Իրանի մայրաքաղաքում ստորագրել են Իրանի առողջապահության փոխնախարար Իրիանա Մոհսեն Ասադի Լարին և Թեհրանում Ճապոնիայի դեսպան Հիրոյասու Կոբայասին:
Տոկիոյի կողմից հատկացվող միջոցների հիմնական մասը կուղղվի բժշկական նոր սարքավորումների ձեռքբերմանը, այդ թվում` ճապոնական արդատրության: Նոր համաձայնագրի շրջանակներում ճապոնական նոր ընկերությունները, որոնք կապված են բժշկության հետ, կփորձեն ամրապնդել իրենց դիրքերն իրանական շուկայում: Փետրվարի սկզբին Ճապոնիան և Իրանը համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Դա հնարավոր եղավ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ից, ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից հետո հունվարի 22-ին Տոկիոն վերացրեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները: