«Բալասանյան» դաշինքը անվստահություն է հայտնում Բալասանյանին

Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 17 անդամներից 10-ը, 1 անձ «Օրինաց երկրից» և 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար մայիսի 16-ին ավագանու նիստ գումարելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: «Բռնվեք աթոռներից, լավ նստե՞լ եք. Ուրեմն, Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում անձնվեր հանրապետականներ (17-ից), 1 հոգի ՕԵԿ-ից և 2 հոգի ԲՀԿ-ից, քիչ առաջ քաղաքապետ Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնություն են հանդես բերել և նիստ են հրավիրում ամսի 16-ին ժամը 10-ին: Ուշադրություն չեն դարձրել իրենց մատնանշած ՏԻՄ օերնքի 68-րդ հոդվածին, որի 4-րդ կետում ասվում է, որ «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը:»: Ամսի 14-ից հաշված երրորդ օրը ամսի 17-ն է ստացվում ոչ թե 16-ը: Շատ են շտապում, կամ ստորագրողներից ոչ մեկը ժամացույց չի ունեցել: Գուցե սխալվել են, կուղղեն իրենց սխալը: Կայնքերս գնաց վրեքն օրենք կարդալով: Բայց սա մանրուք է: Ավելի կարևոր հարց կա: Տեսնես ինչ է պատահել, որ Բալասանյան դաշինքով Բալասանյանի գլխավորությամբ իշխանության եկած, նրա բոլոր նախաձեռնությունները պաշտպանած ու ավագանու ընդդիմության բոլոր նախաձեռնությունները տապալած ավագանու այդ 10 անդամները որոշել են անվստահություն հայտնել Բալասանյանին, տեսնեն ինչից են դժգոհ, ինչ չեն կիսել, չեն ասում, չեն խոսում, չեն քննադատում, հեղափոխության օրերին աչքի չեն ընկել հեղափոխականությամբ::) Բան էլ չի եղել: Ակնհայտորեն, սա ներքին հեղաշրջում չէ, բոլորը Բալասանյանի քաղաքական և անձնական մերձավորներն են, այդ թվում քաղաքապետի իրենց առաջ քաշած թեկնածուն՝ Տիգրան Հովհաննիսյանը, որը որևէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությամբ կամ նախաձեռնողականությամբ աչքի չի ընկել: Գուգլում որոնեցի՝ որևէ հրապարակային խոսք չգտա: Ամենայն հավանականությամբ (91%), կամենում են տապալել անվստահություն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան, դրանով վստահություն հայտնելով Բալասանյանին: Երկրորդ քիչ հավանական սցենարը (8%), իսկապես Բալասանյանին չարչարանքներից ազատելն է, ու քաղաքապետի պաշտոնը իրենց կուռ 17 հոգանոց ավագանիով քաղաքական ասպարեզում անհայտ իմ գործընկերոջը հանձնելն է, որին, ըստ օրենքի մեկ տարի անվստահություն հայտնելու իրավունք չի ունենա ավագանին: (ՏԻՄ օր.. 68-8 «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:») Ակնհայտ է, որ շատ են խառնվել իրար: Անկախ ամեն ինչից, վերոհիշյալ հիմքով ամսի 16-ի բալասանյանական=հակաբալասանյանականների հրավիրած նիստը ժամկետի առումով ապօրինի է, ճիշտ կանեն, որ նիստը օրենքին համապատասխան կերպով հրավիրեն: Այլապես կորդեբալետ է ստացվելու, ուզում են կորդեբալետ, կստանան կորդեբալետ, վաղուց ելույթ չեմ ունեցե: Հիշեցնեմ, որ 2016 թ Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժղովի ջանքերով ընտրական օրենսքգրի կամայական մեկնաբանության արդյունքում Գյումրու ավագանու երկու խմբակցություններից երկու մանդատ խլվեցին և ապօրինաբար շնորհեցին «Բալասանյան» դաշինքին, որպեսզի 33 հոգանոց ավագանու կազմում հանրապետականներն ունենան 17 տեղ, լինեն բացարձակ մեծամասնություն և ինչ ուզեն անեն, ապօրինի ոոշումներն ու քաղաքի շահերին դեմ որոշումների կայացումը ներառյալ: ՀԳ.Բոլոր նրանք, ովքեր այս գրածս դիտավորությամբ մեկնաբանելու են որպես իմ՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հանրային քարոզ, տանելու եմ Կարակումի կամ Կզլկումի անապատ, և թողնելու եմ այնտեղ, արևի տակ: Պաչում եմ»։

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am