«Դա իմ պատասխանը չի, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանինը չի». Վիկտոր Սողոմոնյան

«Գիտեք, դա իր պատասխանը չի, եթե նկատել եք, վերևից գրված է՝ խմբագրության կողմից։ Դա ո՛չ ես եմ, ո՛չ պարոն Քոչարյանն է, դա 2rd.am-ի խմբագրությունն է, իրենց ֆեյսբուքյան էջն է, այսինքն՝ դա իմ հայտարարությունը չի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով կայքերում տարածված հրապարակումը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի կողմից պատասխան է հնչեցվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։ Մեր ճշտմանը, որ այդ հրապարակումը չի՞ կարող համարվել Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին, Վ.Սողոմոնյանը պատասխանեց. «Բացարձակապես, դա պաշտոնական պատասխան չի։ Գրված է, որ խմբագրության կողմից է։ Ես, ճիշտն ասած, զարմացել եմ, որ ինձ սկսել են զանգել։ Դա իմ պատասխանը չի, առավել ևս՝ Ռ.Քոչարյանինը չի»։ Ըստ նրա՝ 2rd.am-ը Ռ.Քոչարյանի ոչ պաշտոնական կայքն է։ Վ.Սողոմոնյանի խոսքով՝ եթե իր անունից է պարզաբանում կամ հայտարարություն լինում, ապա լինում է իր ստորագրությունը, կամ նշվում է գրասենյակի կողմից, եթե Ռ.Քոչարյանի կողմից է լինում, դրվում է նրա ստորագրությունը։ «Այլ հարց է, որ ես կարդացել եմ և կիսում եմ ամբողջությամբ։ Դա չէ հարցը։ Բայց դա իմ հայտարարությունը չի»,- ասաց Վ.Սողոմոնյանը։ Հարցին՝ ընդունելի է՞, որ 2rd.am-ի խմբագրությունը նման հայտարարությամբ է հանդես եկել, Վ.Սողոմոնյանը հարցով պատասխանեց. «Իրավունք չունի՞։ Ես կարծում եմ, որ ունի։ Եթե մարդն իրավունք ունի ֆեյսբուքյան էջում ինչ ուզի՝ գրի, եթե չեմ սխալվում՝ գրաքննություն չկա, և կարծում եմ, որ 2rd.am-ն էլ իրավունք ունի՝ ինչ ուզենա, գրի։ Եթե պաշտոնական լիներ, բնականաբար, չէր ունենա»։ Թե ի՞նչ է մտածում Լ.Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին Ռ.Քոչարյանը, Վ.Սողոմոնյանը նշեց, որ այդ հարցը երկրորդ նախագահի հետ չեն քննարկել։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am