Ինչո՞ւ էր Կրեմլը այս անգամ զուսպ. BBC

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին զանգվածային բողոքի ցունցերից հետո վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի օր անց: Կրեմլը երևանյան իրադարձություններին զուսպ արձագանք ցուցաբերեց՝ չհամեմատելով այն «թավշյա հեղափոխությունների» հետ: Ինչո՞ւ և ի՞նչ դեր ունեցավ Մոսկվան այս անգամ՝ գրում է bbc.com-ը: «Ես ուզում եմ հաջողություն մաղթել Ձեզ կառավարության ղեկավարի պաշտոնում և ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն առաջընթացով, ինչպես եղել է մինչ այժմ»,- ասել է Պուտինը Սոչիում Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ընթացքում: Լրատվամիջոցը գրում է, որ երևանյան ցույցերի օրերին ռուսական հեռուստաալիքները աչքի էին ընկնում անթաքույց զսպվածությամբ, իսկ Պուտինը այն անվանեց «Հայաստանի ներքին գործը»: Դա բոլորովին նման չէ նրան, թե ինչպես Ռուսաստանը արձագանքեց «վարդերի հեղափոխությանը» Վրաստանում և 2014թ. «Եվրամայդանին» Ուկրաինայում, ինչից հետո ապաստան տվեց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, բռնազավթեց Ղրիմը և երկրի հարավում հակամարտության մասնակից կողմ դարձավ: Ինչո՞վ է պայմանավորված նման «բարյացակամությունը» հայստանյան թավշյա հեղափոխության նկատմամբ՝ գրում է թերթը: Հայտնի է, որ փողոցային ճնշումների արդյունքում հրաժարական տված Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հին ընկերն էր, մտերիմ դաշնակիցը և Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, սակայն Մոսկվան հանրայնորեն չպաշտպանեց նրան: Կրեմլը ոչ վաղ անցյալից ճիշտ հետևություններ արեց, մասնավորապես ուկրաինական իրադարձություններից: Այս տեսակետն է հայտնել լրատվամիջոցի զրուցակիցը, ով մոտ է կանգնած նախագահ Պուտինի վարչակազմին: «Չի կարելի ռուսական ԶԼՄ-ներում, որոնց հանդեպ այս օրերին խիստ ուշադիր են Հայաստանում, հիստերիա բարձրացնել, հայտարարություններ անել. այդ ամենը կարող է սուր քննադատություն առաջացնել: Ռուսաստանն այժմ սպասողական դիրք է գրավել»,- ասել է զրուցակիցը, ում կարծիքով՝ Կրեմլում այդպես էլ չսովորեցին աշխատել հետխորհրդային ռազմավարական դաշնակիցների հետ: «Պետք էր ճիշտ ռազմավարություն ըտրել և հասկանալ, որ Սարգսյանը պետք է գնա. նրան հնարավոր չէ հավերժ պահել: Գարնանը նա արդեն այլ ելք չուներ, քան հրաժարական տալը, եթե նա հրաժարական չտար, արդյունքում ստիպված կլիներ փախչել արտերկիր, քանի որ նրան դաժանորեն գահընկեց կանեին»,- BBC-ի հետ զրույցում նշել է աղբյուրը: Պատրաստեց 1in.am-ը:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am