Իմ եղբորորդին ստացել է իր արժանի պատիժը. Վալերի Օսիպյան
Քննությունը պարզել է՝ դանակահարողն իմ եղբորորդին չի եղել: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով 2014 թվականի հունիսի 1-ին իր եղբորորդու հետ կապված պատմությանը: «Այդ կռիվը, ծեծկռտուքն իր պատճառով է եղել, բայց դանակահարության մասով, վստահեցնում եմ Ձեզ, ինքը չկա, և դա քննության ընթացքում պարզվել է, պարզվել է, որ ինքը չի»,-ասել է Օսիպյանը՝ հավելելով, որ պարտավոր չէ իր եղբորորդու համար ինքը պատասխանատվություն կրել. «Հաջորդն ասեմ՝ ինքն իմ հարազատն է, ես պարտավոր չեմ նախևառաջ պատասխան տալ։ Յուրաքանչյուրն էլ ունի հարազատներ: Ճիշտ է, ես դրանից չեմ հրաժարվում, ինքը ստացել է իր արժանի պատիժն իմ կողմից, բայց ես նաև պարտավոր էլ չեմ իր համար պատասխանատվություն կրել»։ Հիշեցնենք՝ 2014 թվականի հունիսի 1-ին դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը զրկվել է փայծաղից ու հայտնվել վերակենդանացման բաժանմունքում` եղբոր պատիվը պաշտպանելու համար: Այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Վանուշ Ալեքսանյանին վիճաբանության ժամանակ դանակահարողն այդ ժամանկ դեռևս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին էր:
