Սիրիական զորքերը ռազմավարական բարձունքներ են գրավել
Սիրիական բանակը Պալմիրայի մատույցնեում վերջին օրերն ամենադաժան մարտերն է մղում ԴԱԻՇ-ի դեմ: Կառավարական ուժերը Պալմիրայից 10 կմ հեռավորության վրա ռազմավարական կարևոր բարձունքներ են գրավել: Նրանք շարունակում են առաջ շարժվել Էլ-Բայարաթ-Ջեբել-Հայալ ուղղությամբ՝ հետապնդելով զինյաներին, գրում է TASS-ը: Սիրիական անապատի կենտրոնում գտնվող օազիսը ԴԱԻՇ-ի կողմից զավթվել էր անցյալ տարվա մայիսին, նրա շուրջը մի քանի պաշտպանական օղակներ են կառուցվել: Վերջին ամիսներին Սիրիայի ԶՈՒ-ն բազմիցս ռազմական գործողություններ էր ձեռնարկել քաղաքից դեպի արևմուտք և հարավ, սակայն հնարավոր մեծ կորուստները հետաձգում էին վճռական հարձակումը: Երկուշաբթի օրվանից ԴԱԻՇ-ի դիրքերին ուժեղ հարվածներ են հասցվում օդուժի և հրետանու կողմից, իսլամիստները կորուստներ են կրում: Ականատեսների խոսքերով՝ նրանք արդեն դուրս են բերում իրենց ուժերն այնտեղից և տեղափոխում են Ռաքքա, որտեղ գտնում է նրանց գլխավոր հենակետը:
