Սոչիում մեկնարկել է ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստը. ուղիղ

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ-պետությունների ղեկավարները: Նիստին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրան նիստի մեկնարկին գործընկեր պետությունների ղեկավարներին ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստը մեկնարկել է ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարների համատեղ լուսանկարով, որից հետո սկսվել է նեղ կազմով հանդիպումը, դրան կհաջորդի լայն կազմով հանդիպումը։ Օրակարգում 12 հարց է։ Ռուսաստանը 2018-ին ԵԱՏՄ նախագահող երկիրն է։ Քննարկման առանցքում են ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծմանն ուղղված ջանքերի ավելացումը, արտադրական կապերի ու կոոպերացիաների զարգացումը, ֆինանսական քաղաքականության մերձեցման կուրսը: Բացի այդ, Կրեմլում առաջարկում են կառուցել նոր, արդյունավետ տրանսպորտային շղթաներ: Կողմերը պետք է նաև քննարկեն կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակի մասին նախագծի հաստատումը: Տվյալ կարգավիճակը, ինչպես ակնկալվում է, Սոչիում տրվելու է Մոլդովայի Հանրապետությանը: Առաջնահերթություններից մեկն էլ համարվում է թվային օրակարգը: Ռուսաստանն առաջարկելու է միանգամից մի քանի նախագծեր համացանցային առևտրի և թվային միջանցքների ստեղծման ոլորտում: Նիստի ընթացքում նախատեսված է փաստաթղթերի ստորագրում: ՌԴ նախագահ Պուտինի անունից ի պատիվ ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարների կտրվի ոչ պաշտոնական ճաշ: Սոչիում ընթացող ԵԱՏՄ գագաթնաժողովը անդամ-պետությունների երկրի ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ ԵԱՏ բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ ․․. Նիստին մասնակցում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդ երկրի առաջնորդ։ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պատմական Է որակել իր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Բիշքեկում ընդունված որոշումը նախորդ տարվա ապրիլին, երբ Մոլդովան արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Սկզբունքային որոշումն ընդունված Է. Մոլդովայի Հանրապետությունը կստանա Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ երկրի կարգավիճակ: Դրա օգտին միաձայն հանդես եկան բոլոր հինգ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Սա պատմական օր Է Մոլդովայի համար»: ․․․ Ռուսաստանը Տաջիկստանին ևս առաջարկել է դիտորդ երկրի կարգավիճակ ստանալ, որը չի ենթադրում անդամակցություն ԵԱՏՄ-ին, բայց նպաստում է տնտեսությունների փոխկապվածությանն ու փոխադարձ առևտրաշրջանառությանը։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am