Սիրիայի կառավարության պատվիրակությունը Ժնևում է
Սիրիայի կառավարության պատվիրակությունը ժամանել է Ժնև` մասնակցելու միջսիրիական բանակցություններին: TASS գործակալության փոխանցմամբ՝ պատվիրակությունը գլխավորում է ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը Ժնևում պաշտոնապես մեկնարկել է մարտի 9-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի և պատվիրակության անդամների հանդիպումները կմեկնարկեն մարտի 14-ին: Ավելի վաղ Ժնև են ժամանել Էր-Ռիադում կայացած հանդիպումից հետո ձևավորված Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Մոսկվայի հանդիպումների արդյունքում ձևավորված աշխարհիկ ընդդիմությունը (մոսկովյան խումբ):
