Կայացրեցինք դժվարին որոշումներ. Արտեմ Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով այն անձանց, ովքեր վստահեցին իրեն պաշտոնը և սատարեցին բարեփոխումների իրականացմանը: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ, 6 տարի առաջ ստանձնելով մեր երկրում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչությունը ղեկավարելու առաքելությունը՝ ես փայլուն գիտակցում էի ոլորտի լրջագույն խնդիրներն ու մարդկանց ակնկալիքները: Գիտակցում էի, քանի որ մասնագիտական կարիերաս երիտասարդ տարիներից սկսել ու անցկացրել եմ այդ ոլորտում: Գիտակցում էի, որովհետև քաջատեղյակ էի, թե մեր համաքաղաքացիներն ինչպիսի դժվարություններ ունեն, և մեր պետությունը որքանով է սահմանափակված ռեսուրսների առումով: Իմ պաշտոնավարման ընթացքում ես և իմ համախոհները նախաձեռնեցինք ու իրականացրեցինք բազում բարեփոխումներ, կայացրեցինք դժվարին որոշումներ, որոնք բոլորն էլ թիրախավորում էին մեկ գլխավոր նպատակ՝ առկա սուղ միջոցները հնարավորինս արդարացի ու հասցեական դարձնել սոցիալապես խոցելի շերտերի համար։ Վստահ եմ՝ դեռ առիթ կունենանք անդրադառնալու արդեն իսկ իրականացված և դեռ ընթացքում գտնվող բարեփոխումներին ու դրանց ընթացքին, ավելին՝ լիահույս եմ, որ տեսանելի ապագայում մենք կկարողանանք խոսել դրանց արդյունքների, այն է՝ պետության կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների հասցեականության ու արդյունավետության մասին: Այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն անձանց, ովքեր վստահեցին ինձ այս պաշտոնը, և սատարեցին մեր համարձակ բարեփոխումների իրականացմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր համախոհներին, իմ գործընկերներին և կուսակիցներին, նախարարության աշխատակազմի ու տարածքային մարմինների, խնամք իրականացնող հաստատությունների աշխատակիցներին, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր գիտակցելով մեր գործի կարևորությունը՝ այս տարիների ընթացքում մեծ նվիրումով աշխատել ու, հույս ունեմ, դեռ կաշխատեն մեր նպատակներին հասնելու համար: Ուզում եմ ներողություն խնդրել նաև մեր այն քաղաքացիներից, ում սպասելիքներն այս ընթացքում չկարողացա արդարացնել։ Նաև հաջողություններ եմ մաղթում նոր նախարարին ու նրա թիմին և լիահույս եմ, որ նրանք կկարողանան քայլ առաջ կատարել այս ոլորտում և ապահովել մեր համաքաղաքացիների սպասելիքները: Վստահեցնում եմ, որ անկախ իմ հետագա զբաղվածությունից ու կարգավիճակից, ես իմ փորձն ու գիտելիքներն ի նպաստ կբերեմ ոլորտի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am