«Քննությունը պարզել է՝ դանակահարողն իմ եղբորորդին չի եղել». Վալերի Օսիպյան

«Մենք անելու ենք ամեն ինչ՝ արատավոր երևույթները ոչնչացնելու համար», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Ես արդեն հանդիպել են ոստիկանության մի քանի կարևոր ստորաբաժանումների հետ, հենց այն ստորաբաժանումների, որ մեր հասարակության մեջ կարծիք կա ձևավորված, որ հենց այդտեղ է կոռուպցիան թաքնված՝ ճանապարհային ոստիկանություն, արտաքին ծառայություն, և ուղղակի վստահ եմ, որ իմ գործընկերները ըմբռնումով մոտեցան, մենք գծեցինք կարմիր գիծ։ Ես փաստ չունեմ, չեմ տեսել, բայց և չեմ էլ բացառում, որ եղել են նման դրսևորումներ, բայց մենք նոր էջից ենք էս ամենը սկսում, ովքեր հասկացան փառք ու պատիվ իրենց, ովքեր չէ, ցավում եմ, բայց պատժվելու են օրենքով, ուղղակի պատժվելու են», - ասաց Օսիպյանը։ Հիշեցնենք, օրերս Ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակումը«խայտառակ որոշում» էր որակել իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ «Ես խիստ բացասական եմ գնահատում այդ նշանակումը, ինչո՞ւ, որովհետև հենց ինքն այն անձանցից է, որն անմիջապես ներկա է եղել, ղեկավարել է ոստիկանության գործողությունները բազմաթիվ ցույցերի, բողոքի ակցիաների ժամանակ՝ թե՛ 2008 թվականին, թե՛ 2013 թվականին՝ Շանթ Հարությունյան, դեկտեմբերի 2-ին, պարտադիր կենսաթոշակային վճարումների հետ կապված, բազմաթիվ, բազմաթիվ միջոցառումներ, և մենք տեսել ենք, որ այդ բոլոր բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկվել Ոստիկանության բաժիններ, ընդհուպ մինչև Ոստիկանության ներքին զորքերի ծառայության զորամասեր։ Անձը, որն անմիջականորեն, նորից եմ կրկնում, ղեկավարել է և կառավարել է ոստիկանության գործողություններն այդ բողոքի ցույցերի ընթացքում, նշանակել ոստիկանության պետ, իմ մոտ հարցեր է ծագում և լուրջ մտահոգություն, ի դեպ, որի եղբոր որդու կողմից դանակահարության այդ խայտառակ պատմությունը նույնպես հիշում եք։ Օսիպյանին ընդհանրապես պետք է հանել օրակարգից», - ասաց Սաքունցը։ Անդրադառնալով իր եղբորորդու հետ կապված դեպքին՝ Օսիպյանն ասաց. - «Այդ կռիվը, ծեծկռտուքն իր պատճառով է եղել, բայց դանակահարության մասով, վստահեցնում եմ ձեզ, ինքը չկա, և դա քննության ընթացքում պարզվել է, պարզվել է, որ ինքը չի»։ Օսիպյանը միևնույն ժամանակ նշեց՝ պարտավոր չէ իր եղբորորդու համար ինքը պատասխանատվություն կրել։ «Հաջորդն ասեմ՝ ինքն իմ հարազատն է, ես պարտավոր չեմ նախևառաջ պատասխան տամ։ Յուրաքանչյուրն էլ ունի հարազատներ, ճիշտ է, ես դրանից չեմ հրաժարվում, ինքը ստացել է իր արժանի պատիժն իմ կողմից, բայց ես նաև պարտավոր էլ չեմ իր համար պատասխանատվություն կրել», - ասաց ոստիկանապետը։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով». Արեգնազ Մանուկյան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ողջունել, բայց ոչ օգտագործել որպես քաղաքական գործիք․ Խաչիկյան Մեծ ուրախություն․ հավատացյալները հնարավորություն կունենան հանդիպել Բագրատ Սրբազանին Մայր Աթոռում Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառի գահակալության 31-ամյակը Ողբերգական ավտովթար՝ Երևանում. վարորդի կյանքը փրկել չի ստացվել ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ սուպերհամակարգչի Վրաերթ՝ Երևանում․ հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել Ինչո՞ւ է Ցեղասպանության հիշատակին մոտենում Գազայի արյունով ձեռքերը ունեցողը․ քաղաքագետ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը Ռոնալդուի անսպասելի քայլը միքստ-գոտում Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրшվոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am